Արդարադատության նախարարությունից արձագանքել են Նաիրա Հովսեփյանի վերաբերյալ Արսեն Բաբայանի գրառմանը
copy image url

Արդարադատության նախարարությունից արձագանքել են Նաիրա Հովսեփյանի վերաբերյալ Արսեն Բաբայանի գրառմանը

Ներքին 2 տարի առաջ - 20:16 28-12-2022
«Արդարադատության նախարարությունից ինձ հետ կապ են հաստատել, այսինքն՝ նախարարությունից որոշակի արձագանք կա ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանի վերաբերյալ իմ գրառման հետ կապված»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, փաստաբան Արսեն Բաբայանը։

Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ նշելով, որ ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանն արել է նույն բանը, ինչը վերագրվել է Աննա Փիլոսյանին, սակայն շարունակում է պաշտոնավարել։ Բաբայանը մատնշել էր 6 գործ, որոնցով ավելի քան 2,5 տարի դատական ակտերը չեն հրապարակվել։

«ԲԴԽ-ն տույժի այդպիսի անհամարժեք տեսակ կիրառեց այն հիմնավորմամբ, որ Աննա Փիլոսյանը 5000-ից ավելի գործ քննելու ընթացքում ընդամենը 4 հատ գործով 1 տարուց ավելի ուշացրել է դատական ակտի հրապարակումը: Այդ որոշմանը, պարզվում է, կողմ է քվեարկել նաև դատավոր, ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը: Իսկ այժմ մի փոքրիկ տեղեկանք այն մասին, թե այդ նույն Նաիրա Հովսեփյանի մոտ հենց այդ նույն խախտման վիճակն ինչպիսին է»,- գրել էր Բաբայանը և ներկայարել 6 գործ որոնցով ուշացումներ կան։

Նա նշեց, որ քանի որ մենք գործ ունենք դատավորի հետ կապված վարույթի հետ, ու ինքն էլ փաստաբանական էթիկայով կաշկանդվածություն ունի՝ ավելին ասելու իրավունք չունի, կարող է միայն ասել, որ նախարարությունից հետաքրքրվել են․ «Հետագայում, երբ գործընթացը կմտնի առավել հրապարակային փուլ, այս մասին առավել մանրամասն կխոսենք»։

Նա ընդգծեց, որ թեև դատական ակտերի տրամադրումը մարդկանց իրավունքների առումով խնդիրներ առաջացնում են, բայց այդ ուշացումների համար կան օբյեկտիվ պատճառներ։

«Օրինակ, Աննա Փիլոսյանի դեպքում 5000-ից ավելի են այդ գործերը, հետևաբար 4 գործով կամ անգամ 40 գործով օբյեկտիվ է, որ ուշացումներ լինեն։ Ընդ որում, քաղաքացիական գործեր քննող դատավորների առնվազն 90 տոկոսը այդ նույն խնդրի առաջ կանգնած են։ Հիմա որքանով է ճիշտ այս հիմքով վարույթներ սկսել և դատավորներին պատժել․ մինչև Աննա Փիլոսյանի դեպքը միանշանակ կասեի, որ սխալ է, քանի որ այս մարդիկ ծանրաբեռնված են, բայց երբ դուք Ռուբեն Մելիքյանի կնոջը հենց միայն Ռոուբեն Մելիքյանի կինը լինելու համար այս տեսակի խիստ ու որևէ կերպ չարդարացված պատժամիջոց եք կիրառում, ապա բարի եղեք նաև նույն վարքագիծը դրսևորել նաև այն մարդկանց նկատմամբ, ովքեր այդ նույն վիճակում գտնվելով՝ կողմ են քվեարկել, որ իրենց գործընկեր դատավորի լիազորությունները դադարեցվեն։

Այսինքն՝ դու անում ես դա, թեև գիտես դրա օբյեկտիվ պատճառները։ Երբ դու քվեարկելու իրավունք ունես ու քվեարկում ես, որ այդ տեսակ դատավորին պաշտոնից ազատեն, այդ դեպքում դու էլ բարի եղիր և ասա՝ ես նույնպես թույլ եմ տվել նույն բացթողումը, և այս պահին ինքնակամ դադարեցնում եմ իմ լիազորությունները։ Քանի դեռ դու դա չես արել, ես ունեմ հարցեր։ Միաժամանակ, քարի որ Աննա Փիլոսյանի դեմ վարույթը նման ելք ունեցավ, ուրեմն բոլորի հետ կապված պետք է նույն ընթացքը լինի»։

Հարցին, թե այս դեպքում՝ քանի դատավոր կշարունակի պաշտոնավարել՝ նա նշեց, որ այս մասին պետք է մտածի Բարձրագույն դատական խորհուրդը։

«Ավելին՝ Աննա Փիլոսյանի գործով բազմաթիվ գործեր հիմա ընթացի մեջ են, բազմաթիվ գործեր նոր են վարույթ ընդունվում, հիմա, երբ դուք Աննա Փիլոսյանին ազատեցիք աշխատանքից, այն մարդիկ, ում գործերն արդեն 1-2 տարի քննվում են, պետք է զրոյից անցնեն նույն գործընթացների միջով։ Եթե այդ ամենի վրա դուք թքած ունեք, որովհետև այդ կինը հայտնի փաստաբան ու ընդդիմադիր հայացքներ ունեցող Ռուբեն Մելիքյանի կինն է, ապա ձեր շրջապատին նայեք, ձեր բարեկամներին ու հրամանները կատարողներին նույնպես բերեք այդ հարթություն»։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
21:00 Հայ դավաճաններ. Դավաճան Վահե Իհսանի սպանությունը 20-ամյա Արշավիր Շիրակյանի կողմից