copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:19 28-12-2022

Ամեն ինչ արվում է, որ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները չհաստատվեն․ հայտարարություն

«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու վերաբերյալ գիտական խորհրդի հայտարարությունը․

«Մենք՝ գիտական խորհրդի անդամներս, զարմանքով ու զայրույթով կարդացինք ՀՀ գլխավոր դատախազության հայտարարությունը առ այն, որ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ ԲՊՀ) ռեկտորի՝ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ընտրության կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ: Զարմանքով ու զայրույթով, որովհետև դժվար էր պատկերացնել, որ պետական մարմինները և իրավապահ կառույցները կդիմեն ցանկացած քայլի՝ ստվեր գցելու ռեկտորի ընտրության գործընթացի վրա:

Նախ՝ ընտրության հաջորդ աշխատանքային օրը առանց որևէ պաշտոնական մեկնաբանության աշխատանքից ազատվեցին ՀՀ փոխվարչապետ, ԲՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթևոսյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

Մամուլի մեկնաբանությունը միանշանակ էր. ընտրությունում 12 կողմ ձայնով հաղթել էր համալսարանի գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը, մինչդեռ, ինչպես պարզ դարձավ, Կառավարության ցանկությունն այլ էր:

Համալսարանի հրապարակած տեսանյութը՝ ռեկտորի ընտրության նպատակով հրավիրված հոգաբարձուների խորհրդի նիստի վերաբերյալ, ակնհայտորեն վկայում է, որ նիստն ընթացել է առանց որևէ միջադեպի և միջամտության, հանգիստ մթնոլորտում:
Հաշվիչ հանձնաժողովը ղեկավարել է ԿԳՄՍ նախարար (այդ պահին՝ նախարարի տեղակալ) Ժաննա Անդրեասյանը: Նա հրապարակել է քվեարկության արդյունքները և հայտարարել, որ ռեկտոր է ընտրվել Կարինե Հարությունյանը:

Հոգաբարձուների խորհուրդը միաձայն հաստատել է քվեարկության արդյունքները: Ժաննա Անդրեասյանը և հաշվիչ հանձնաժողովի մյուս անդամները ստորագրել են նաև քվեարկության արդյունքները հաստատող արձանագրությունը:

Հոգաբարձուների խորհրդի 20 անդամներից 10-ը ներկայացված են հիմնադրի և լիազոր մարմնի կողմից: Նրանցից որևէ մեկը նիստի ընթացքում քվեարկության արդյունքների վերաբերյալ առարկություն չի ունեցել: Այդ ամենը տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի 2 տասնյակ անդամների ներկայությամբ:

Ընտրությունից հետո տեղի ունեցած իրադարձություններից կարելի է եզրակացնել, որ ամեն ինչ արվում է ռեկտորի ընտրության արդյունքները չհաստատելու համար: Մասնավորապես՝ նախկին փոխվարչապետ Հ. Մաթևոսյանը, որը դեռևս համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, դրսևորում է անգործություն՝ հրաժարվելով ստորագրել հոգաբարձուների խորհրդի որոշումը և արձանագրությունը, իսկ ընտրությունից երկու շաբաթ անց հորինվել է հաղորդում՝ ինչ-որ անհասկանալի «կեղծիքների» վերաբերյալ, որի կապակցությամբ ՀՀ դատախազությունը նախաձեռնել է քրեական վարույթ:

ԲՊՀ գիտական խորհուրդը կարծում է, որ Կառավարությունը անհապաղ պետք է հաստատի ռեկտորի ընտրության արդյունքները՝ համալսարանի բնականոն գործունեությունը չխաթարելու համար:

ԲՊՀ ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմը պատրաստ են վճռականորեն պաշտպանելու գիտակրթական անխափան գործընթաց ունենալու իրենց իրավունքը:
ԲՊՀ գիտական խորհուրդ»։
adv_banner

Ամենից շատ դիտված

21:23 Գյումրիում ինքնասպան եղած 22-ամյա տղան արցախցի էր. մանրամասներ
13:45 Մայրը մահացել է, որդին վերակենդանացման բաժանմունքում է․ ավտովթարի ենթարկված ընտանիքը թաղում էր գնում
21:42 Մանկավարժական համալսարանում հրդեհ է բռնկվել. ժամանել են մեծ թվով հրշեջներ․ shamshyan.com
00:14 Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. հայտնաբերվել են ատրճանակից կրակված 10-ից ավելի պարկուճներ. shamshyan.com
23:16 Ժամանակի հետևից վազող ու հետ մնացող Փաշինյանը կպարտվի
11:30 Հայերի և ադրբեջանցիների վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար․ Ալիև 
21:00 Պայթուցիչներ, նռնակներ, փափուշտներ․ Արմավիրի մարզում հայտնաբերել են մի ամբողջ զինանոց. shamshyan.com
17:25 Վերջին անգամ ժպիտը դեմքին տնից դուրս գնաց ու երեխուս էլ չտեսա. ի՞նչ է պատմում  ինքնասպան եղած տղայի մայրը
22:30 Ջալիլի՞, թե՞ Փեզեշքիան․ ով կլինի Իրանի հաջորդ նախագահը, ինչ կփոխվի հայ-իրանական հարաբերություններում
22:00 Աննա Հակոբյանն իրեն առաջին կնոջ նման չի պահում, հագուկապը լավը չէ․ հարցում