Ներքին 3 տարի առաջ - 19:10 28-12-2022

Աշխատելու ենք որպես միասնական թիմ՝ հանուն մեր երկրի զարգացման. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է թանգարանների տնօրեններին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի ազգային պատկերասրահում հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների տնօրենների հետ: Նախարարին ուղեկցել է ոլորտը համակարգող փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը:

Ինչպես հայտնում են նախարարությունից, Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին, կարևորել նրանց գործունեությունը և առաջիկա ծրագրերը: Ըստ նախարարի՝ թանգարանային ոլորտում նախատեսվում են ակտիվ բարեփոխումներ, որոնք մասնավորապես վերաբերում են օրենսդրական կարգավորումներին, կառավարման և ֆինանսավորման համակարգերում նոր գործիքների ներդրմանը, էլեկտրոնային տոմսային միասնական քաղաքականության մշակմանը: Այդ գործընթացներում նախարարն ընդգծել է յուրաքանչյուրի ներգրավվածությունն ու նախաձեռնողականությունը:

«Չնայած բոլոր դժվարություններին՝ այն ամենը, ինչ կարևոր է մեր երկրի զարգացման համար, միասին պետք է դարձնենք իրականություն: Վստահ եմ՝ աշխատելու ենք որպես միասնական թիմ. նախարարությունը միշտ պատրաստ է աջակցելու ձեզ խնդիրների լուծման ճանապարհին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և փաստել, որ Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում մշակութային միջավայրի բարելավման աշխատանքներին, ինչը բոլոր թանգարաններում պետք է ապահովվի:

Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ներկայացրել է Կառավարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում և Պատմության թանգարանում իրականացվող աշխատանքները, որոնց ավարտը նախանշվում է գալիք տարում:

Թանգարանների տնօրենները նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորել են Ժաննա Անդրեասյանին` վստահություն հայտնելով, որ աշխատանքները կիրականացվեն արդյունավետ ու փոխգործակցությամբ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից