Սպորտ 3 տարի առաջ - 15:17 28-12-2022

ՀՖՖ-ի ղեկավար կազմը մնում է իր տխրահռչակ ոճի մեջ․ Տիգրան Հակոբյան

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ՀՖՖ գրասենյակում ընթանում է ֆեդերացիայի 23-րդ հերթական ժողովը։

Ժողովին անդրադարձել է ՀՖՖ գործկոմի նախկին անդամ, ֆուտբոլային գործիչ Տիգրան Հակոբյանը․

«Հարգելի ֆուտբոլասերներ.

Այսօր ՀՖՖ գրասենյակում ընթանում է ֆեդերացիայի 23-րդ հերթական ժողովը, որի ժամանակ տարվա հաշվետվությունից բացի կընտրվեն ՀՖՖ Գործադիր կոմիտեի նոր ներկայացուցիչները։ Ցավոք սրտի, պետք է փաստեմ, որ այս ընտրությունները գերազանցել են բոլոր սպասելիքները։ Ֆեդերացիայի ղեկավարները իրենց ճաշակով և ֆուտբոլային տեսլականով 14 թեկնածուներից ունեն իրենց նախընտրելի 12 անդամներին։ Եվ դա չեն թաքցնում իրենց ,,հարազատ,, ակումբների հետ շփումներում։ Իմ տեղեկություններով ընտրությունը կանխորոշված է' ՀՖՖ Գործկոմ կանցնեն նրանք, ում ցանկանում են տեսնել Մելիքբեկյանն ու Նիկողոսյանը, ինչպես նաև Արթուր Ազարյանը։ Ֆեդերացիայի համար ոչ ցանկալի երկու թեկնածուներն են Կիմ Առաքելյանը Փյունիկից և Դովեղի ներկայացուցիչ Թաթուլ Հակոբյանը։ Արդեն տեղյակ եմ, որ պարոն Հակոբյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ՀՖՖ և չի ցանկացել մասնակցել այս շոուին։ Ստացվում է, որ ընդամենը մեկ թեկնածու չի ընդգրկվի և պարզից պարզ է, որ հաշվի առնելով ՀՖՖ-ի հետ գերլարված հարաբերությունները ամենաքիչ միավորները կվաստակի Կիմ Առաքելյանը։

Ֆեդերացիայի ղեկավար կազմը մնում է իր տխրահռչակ ոճի մեջ, ընդունում միայն իր համախոհներին, տեղ տալիս միայն յուրայիններին, ովքեր պատրաստ են միայն ձայն ապահովել իրենց համար և իր հովանու տակ առնում նրանց։ Ինձ համար զարմանալի է այդ հովանու տակ անցնողների տրամաբանությունը և նրանց ֆուտբոլային կերպարները։

Այլախոհների ճակատագիրը բոլորս գիտենք։ Հիմա էլ կոնֆլիկտ կա Փյունիկի հետ։ Փաստորեն ֆեդերացիան առանց կոնֆլիկտ չի կարողանում անցկացնել ոչ մի մրցաշրջան։ Հասկանալի է, բարդույթ ունեն, որը անհաղթահարելի է ամբողջ կյանքի ընթացքում»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է