Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 21:44 27-12-2022

Արդյո՞ք կարող են տարեկան վճարել 300 հազար դրամ և իրականացնել անսահման քանակությամբ հրավառություններ

Երևանի ավագանին այսօրհերթական նիստն է գումարել, որի ընթացքում քննարկել են նաև տեղական տուրքերի և վճարների 2023թ. դրույքաչափերը: Ըստ այդմ, Երևանի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար տեղական տուրքը սահմանվում է 300 000 դրամ:

Նիստի ընթացքում ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սաթենիկ Մկրտչյանը նշեց, որ հակասություն է տեսնում վերջերս իրենց կողմից ընդունված որոշման և հրավառության համար դրույքաչափ սահմանելու համար։ «Արդյո՞ք մարդը կարող է տարեկան վճարել 300 հազար դրամ և իրականացնել անսահման քանակությամբ հրավառություններ և ինչպես են որոշում դրույքաչափը կիրառել օրվա, ամսվա, թե տարվա համար»,- հարցրեց ավագանու անդամը՝ նշելով, որ մտավախություն ունի, որ այս կետը լավ չեն մշակել։

«Նախագիծն մշակելուց մենք հիմք ենք ընդունել տեղական տուրքերի և վճարների մասին օրենքի կարգավորումները։ Ինչքան դրույքաչափեր սահմանվել են, օրենքի դրույքաչափերի վրա ենք որոշակի գործակիցներ կիրառել։ Մենք ինքներս չենք որոշում դրույքաչափը որ ժամանակահատվածի վրա կիրառել։

Եթե դուք նախկին նախագիծը նկատի ունեք, որով արգելվում էր հրավառությունը բացի հրապարակից, սա մեր դրույթներին չի հակասում, սա ընդամենը տուրքի գաղափարն է, որ տնտեսվարողը հնարավորություն ունենա տվյալ գործունեությունը իրականացնել։ Սա տարեկան տուրք է՝ գործունեության թույլտվության համար»,- պատասխանեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի պաշտոնակատար Արման Ջհանգիրյանը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ