Ներքին 3 տարի առաջ - 18:28 27-12-2022

Բռնություն ու հույզերի բացակայություն. Փաշինյանի փոքրոգության դրսևորումները

Վերջին շրջանում իշխանությունն իր ընդդիմախոսներին լռեցնելու նոր մեթոդ է մշակել․ կա՛մ տուգանում է, կա՛մ զրկում է լիազորություններից։ Օրինակ, ինչպես հայտնի է, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանի դեմ Արդարադատության նախարարության կողմից հարուցած վարույթի քննությանը մասնակցել է ԲԴԽ 8 անդամ, ինչի հետևանքով էլ զրկվել է դատավորի լիազորություններից։ Փիլոսյանը ընդդիմախոս իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի կինն է։ Կամ էլ Արցախի համար ցույցեր կազմակերպած շոու բիզնեսի ներկայացուցիչներին ՊԵԿ-ը տուգանեց, ինչպես եղավ Տոմա Պետրոսյանի և Պոնչի դեպքում՝ այսպիսով փորձելով լռեցնել նրանց։

Հասկանալու համար, թե արդյե՞ք դրանք հոգեբանական խնդիրներ են Փաշինյանի դեպքում, Oragir.News-ը զրուցեց «Ժեստ» հոգեբանական կենտրոնի ղեկավար, հոգեբան Արկադի Մեհրաբյանի հետ։

«Եթե անգամ Մելիքյան Ռուբենը պոպուլիստական բաներ ասի, միևույն է, կապ չունի, պետք է այդպես չլինի՝ առավել ևս երկրի ղեկավարի պատասխանը։ Իսկ փոքրոգության ու մեծահոգության հետ կապված կարող եմ ասել, որ ինքը սիրտ ու հոգի չունի, որ մի հատ էլ դա քննարկենք։ Եթե մենք հոգի ունենալ ասվածը նկատի ունենք հուզակամային հույզերը, զգացմունքները, ապա կարծում եմ, որ ինքը դրանից չունի, առաջնորդվելով միայն իր մտածած շահերով․ չգիտեմ էլ՝ ինքը ոնց է մտածում ու ինչ ուղղությամբ, հուզազգացմունքային ու հուզակամային բոլոր դրսևորումներն իր մոտ բացակայում են, դեռևս այդպես է, այդպես էլ եղել է, անգամ հուզիչ գրառումները, որոնք ընդամենը որոշակի սեգմենտի վրա ազդելու միջոց են, ոչ թե դա իրենք այդպես զգում են․ դրա համար չափել իր հոգու աստիճանը մի քիչ դժվար է։ Քաղաքական գործիչ է, բնականաբար պետք է չունենա այդ հույզերը, չտրվի դրանց, բայց նման բաներ էլ չանի, իր մեծությունն ինչո՞ւմ պետք է կայանա, որ իր հանդեպ եթե անգամ վատ քայլ են անում, մարդու ուժեղությունը հենց դրանում է կայանում, եթե վատությանը վատությունով կամ բռնությունով պատասխանես։ Ուժեղ մարդը բռնություն չի անում, այլ ներում է, իսկ իմ պատկերացմամբ՝ ուժեղ մարդը գոնե մի քիչ պետք է ուժեղ լինի, որը տվյալ պարագայում, ցավոք, չունենք»,- ասաց Մեհրաբյանը։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»