Ուղիղ եթեր

«Պետք ա քեզ զգամ՝ չունես տարբերակ»․ ՔՊ-ական պատգամավորը ազատամարտիկին օգնելու համար իրեն դիմած կնոջը

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:03 27-12-2022
62-ամյա Արսեն Թադևոսյանն այս պահին վերակենդանացման բաժանմունքում է։ Այդ մասին NEWSPRESS.am-ին ահազանգել է նրա բարեկամներից Լիլիթ Բ․-ն։

Ներկայացնելով իրավիճակը՝ Լիլիթը մեզ հետ զրույցում պատմեց, որ Արսեն Թադևոսյանն ազատամարտիկ է․ մասնակցել է ինչպես 90-ականներին սկիզբ առած Արցախի ազատագրման պայքարին, այնպես էլ հետո՝ 2016 թվականի ապրիլյան քառօրյա և 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմներին։

Այժմ ազատամարտիկը առողջական խնդիրներ ունի։ Բժիշկներն ախտորոշել են լյարդի ցեռոզ, որը կանխելու համար անհրաժեշտ է դեղորայքային բուժում, վերահսկողություն ու հատուկ թերապիա։
Այս ամենի համար բավականին մեծ գումարներ են հարկավոր, որը Արսեն Թադևոսյանի ու նրա հիվանդ կնոջ գրպանին հասու չէ։

Մեզ դիմած կինն էլ՝ Լիլիթը, նկատում է, որ օգնել է՝ ինչով կարող է։ Այդ պահին էլ գտնվում էր հիվանդանոցում։

«Բժիշկը դեղ էր ասել, որ բերեմ․ գնացի, գնեցի՝ 48 հազար դրամ, բայց այս դեղից պետք է ամեն օր ընդունի։ Շատ բարդ է»,- ասաց Լիլիթը մեզ հետ զրույցում։

Նկարագրելով իրավիճակը՝ նա ասաց, որ հնարավոր բոլոր տարբերակները փորձել է օգտագործել՝ Արսեն Թադևոսյանի բուժման համար, սակայն ապարդյուն՝ ոչ ոք օգնության ձեռք չի մեկնել։

Մոտ 2 շաբաթ առաջ էլ Լիլիթը դիմել է ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանին։

«Մտածում էի՝ ամեն տեղ փորձեմ, որ տեսնեմ՝ ինչով կարող եմ էս մարդուն օգնել, վիճակը շատ ծանր է»,- ասաց Լիլիթը։

Թաթուլ Ասիլյանը գնացել է ազատամարտիկի տուն, խոսել նրա հետ, ծանոթացել խնդրին, փաստաթղթերին ու խոստացել օգնել։ Նա այդպես էլ շարունակություն գործին չի տվել։

Իսկ ավելի կոնկրետ, այդ այցից մեկ շաբաթ անց, երբ Լիլիթը փորձել է հետաքրքրվել, թե ինչ ընթացքում է գործը, ՔՊ-ականը գրել է, որ հարցը կլուծվի միայն մի դեպքում․ «Պետք ա քեզ զգամ, չունես տարբերակ»,- գրել է Թաթուլը (նամակագրությունն առկա է)։

Անելանելի վիճակում հայտնված կինը, ով ուզում է հարեհաս լինել ազատամարտիկին ու նրա ընտանիքին, դիմել է մեր խմբագրություն։ Նա դեռ հույս ունի, որ կգտնվեն բարեգութ մարդիկ, ովքեր կկարողանան օգնել Արսեն Թադևոսյանին։

Ամենից շատ դիտված

23:24 Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով
17:50 Հայրը չկարողացավ փրկել․ Շիրակում խեղդված քաղաքացին 5 անչափահաս երեխա ուներ
22:59 Նրանք կարող են 1-ին դասարան ընդունվել 7 տարին լրանալու դեպքում. Ժաննա Անդրեասյան
16:48 Հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել․ հայտնի է ինքնությունը
18:24 Կարենը Վարդենուտից էր, ընտանիքի ավագ որդին. մանրամասներ` հոսանքահարված զինվորի մասին
15:04 Հրաշքներ լինում են. Անահիտ Մանուկյանը՝ 2-ամյա Տիգրանի անհետացման մասին
13:42 Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ խոսակցությունների համաձայն՝ ձկնորսներից 1-ը ջրահեղձ է եղել
22:45 Ոչ մի օր՝ առանց Արցախի.  Նորայր Դանիելյան․ «Առանց Արցախի՝ չկա Հայաստան, առանց Հայաստանի՝ չկա հայ ազգ»
15:12 Կարիքից ելնելով մեր համայնքում չոբանություն էր անում․ մանրամասներ՝ Արջուտի ողբերգական դեպքից
23:35 Մայիսի 13-ին լույս չի լինի Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում