Ներքին 3 տարի առաջ - 22:38 26-12-2022

Ադրբեջանը տարածում է կեղծ թեզ, թե իբր հումանիտար միջանցք են բացել, բայց Արցախի իշխանությունները պատանդ են պահում բնակչությանը

Ադրբեջանական մամուլի արձագանքը սպասելի էր։ Փորձում էին հիմնականում մի քանի հանգամանքի վրա շեշտադրում իրականացնել։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ ասաց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը։

«Իհարկե, փորձում էին փոքրացնել մասնակիցների թիվը, մեր հաշվարկներով մասնակիցների թիվը ստացվում էր 65-ից 70 000։ Փորձում էին փոքրացնել էֆեկտը, դա մի քանի նշանակություն ուներ իրենց համար։ Առաջին հերթին, իրենց պաշտոնական քարոզչության համաձայն Արցախում առավելագույնը 30-ից 40 000 մարդ է բնակվում, դա Ալիևի կողմից է բազմիցս հայտարարվել։ Մյուս կողմից, ադրբեջանական տարբեր լրատվամիջոցներ փորձում էին ներկայացնել, որ իրենց կողմից ամեն ինչ կարգին է, իրենք հումանիտար միջանցք բացում են, սա իրենց կեղծ քարոզչության հիմնական մեխերից մեկն է, բայց Արցախի իշխանությունները պատանդ են պահում բնակչությանը, որպեսզի իրենց սեփական խնդիրները լուծեն»,- ասաց ադրբեջանագետը՝ հավելելով, որ նմանատիպ հայտարարություններն իրենց կողմից սպասելի էին։

Տարոն Հովհաննիսյանն ընդգծեց, որ «Կարմիր խաչի» միջնորդությամբ մի քանի հումանիտար մեքենայի անցումը միջանցք չէ․ «Սա ինքնին ցույց է տալիս, որ շրջափակված է, որովհետև չշրջափակված տարածաշրջանում, երկրում մուտքը և ելքը «Կարմիր խաչով» չի իրականացվում։ Սա խոսում է տոտալ շրջափակման մասին, այսինքն չկա ելք և ստիպված միայն «Կարմիր խաչն» է բարձր մակարդակի բանակցությունների միջոցով կարողանում ճգնաժամային իրավիճակներում միջամտություն ունենալ։ Սա իրենք փորձում են ներկայացնել իբրև միջանցք են տրամադրել, որովհետև իրենց նպատակն ի սկզբանե եղել է Լաչինի միջանցքը փակելը, միջանցքի նկատմամբ վերահսկողություն հաստատելը»։

Ադրբեջանագետը նշեց, որ իրենք դեկտեմբերի 15-ին էլ բացահայտ հայտարարեցին, որ ուզում են անցակետեր տեղադրվի և հիմա էլ փորձում են դա լեգիտիմացվի, այսինքն ուզում են այնպիսի իրավիճակի հասցնել, որտեղ ցույց տան, որ իրենց կողմից տեղադրված սադրիչների թույլտվությամբ պետք է անցնեն ու հետ գնան։

Տարոն Հովհաննիսյանն անդրադարձավ նաև Մոսկվայում կայացած ԱԳ նախարարների հանդիպմանը հայկական կողմի՝ վերջին պահին մասնակցությունից հրաժարվելուն, և համեմատություն տարավ՝ հիշեցնելով, որ ՌԴ-ն ինքն էլ հրաժարվում է Ուկրաինայի հետ բանակցություններից: Նա հավելեց, որ յուրաքանչյուր պետություն իր քայլերը անում է իր շահերից ելնելով ու նույն ՌԴ-ն Դոնեցկի, Լուգանսկի հարցերում այլ մոտեցում ունի, Արցախի հարցում՝ այլ, Ուկրաինային այլ կերպ է վերաբերվում, Հայաստանի պարագայում այլ վերաբերմունք է ակնկալում: Ադրբեջանագետը դրական գնահատեց հայկական կողմի մոտեցումը՝ քանի դեռ Ադրբեջանը խախտել է պայմանավորվածությունները՝ փակելով Բերձորի միջանցքը, քննարկելու բան չեն տեսնում․ «Մենք այս պահին չունենք որևէ նպաստավոր իրադրություն՝ մեր օգտին որևէ խնդիրներ լուծելու: Ունենք երկու տարբերակ՝ կամ այս պահին ամբողջովին համաձայնել մեզ առաջարկվող ադրբեջանական և թուրքական լուծումներին և որին միջազգային որևէ խաղացող մեզ օգնելու և դիմակայություն առաջացնելու, մեղմ ասած, որևէ ցանկություն չունի, կամ՝ փորձենք ինչ-որ ժամանակ ստանալ»:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»