Ներքին 3 տարի առաջ - 21:50 26-12-2022

Աժ այգու դարպասները բաց են. ամանօրյա միջոցառումներ են սկսվել

Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 18:00-ից, ամանորյա հրաշքներով լի է լինելու Ազգային ժողովի այգին: Այդ մասին ասվում էր Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջում։ «Ելույթ կունենան «Երգի պետական թատրոնի» սաները, իսկ փոքրիկները յուրահատուկ նկարներ կունենան Ձմեռ պապի, Ձյունանուշի և էլֆերի հետ: Դռները բաց են բոլորի առջև»,- նշված էր գրառման մեջ:

Սակայն մասնակիցների քանակն այնքան էլ շատ չէր՝ մոտ 50:

Հիշեցնենք նաև, որ այստեղ էր նաև Ալեն Սիմոնյանի կինը, ով լիաթոք ուրախանում էր, կարծես որևէ բան չի եղել։