Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:55 24-12-2022

Արցախի իշխանությունները տապալել են այսօրվա ցույցը. օրը փոխել են, որ շատ մարդ չհավաքվի

Արցախի ժողովուրդը շարունակում է պայքարել իր կյանքի իրավունքի համար։ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այսօր՝ ժամը 15:00-ին, հայտարարված էր զանգվածային հանրահավաք՝ Արցախի «կյանքի ճանապարհը» անհապաղ ապաշրջափակելու պահանջով, որը երկու շաբաթ է, ինչ ադրբեջանական ահաբեկիչներն արգելափակել են բնապահպանական պահանջների անհեթեթ պատրվակով։

Oragir.News-ի տեղեկություններով՝ հանրահավաքը, կարելի է ասել, տապալվել, և դա՝ Արցախի իշխանությունների «ջանքերով»։ Արցախի իշխանությունները վաղն են հայտարարել, որ լինի ցույցը, այն վերագրելով իրենց և խափանելով։ Ստացվում է այնպես, որ օրը դիտավորյալ փոխել են՝ այսօրվա՝ հրապարակում շատ մարդ չհավաքելու համար, իսկ շատերը մտածել են՝ չեղարկվել է, ու չեն եկել։ Իսկ իրենց հայտարարած հանրահավաքին ասել են, թե բոլորի ներկայությունը պարտադիր է։ Առաջին անգամ էլ են այդպես արել, խնդրել են հետաձգել ու չեղարկել այն։

Հիշեցնենք, որ երկու շաբաթ Արցախը գտնվում է ամբողջական շրջափակման մեջ՝ զրկված լինելով արտաքին աշխարհի հետ որևէ կապից։ Բաքվի ռեժիմը ռուսական խաղաղապահ կոնտինգենտի անգործության պայմաններում ահաբեկում է Արցախի ողջ ժողովրդին՝ կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը։

Բայց Արցախն ապացուցեց, որ ծնկի չի գալու ոչ մի դժվարության առաջ։ Արցախը հանցավոր ռեժիմին զիջումների չի գնա։ Միայն Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը կարող է երաշխավորել արցախահայության անվտանգությունն ու իրավունքները։








Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում