Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:05 23-12-2022

Փաշինյանն իր թիմակիցներին չի ներում․ յուրայինները զարմացած են․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու յուրայինների հարաբերություններն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ մոտ երկու ամիս առաջ տեղի ունեցած համագումարից հետո լարվել են:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Փաշինյանը որեւէ կերպ չի հաշտվում կուսակցության վարչության անդամների ընտրության ժամանակ տեղի ունեցած ընտրակեղծարարության հետ, ինչից հետո վարչության անդամները փոփոխվել էին: Համենայնդեպս, թիմակիցների հետ հանդիպումներին միշտ հիշեցնում է այդ մասին:

«Ամեն անգամ, երբ Փաշինյանը ոչ սեփական թիմից նշանակումներ է անում, ու դա հարուցում է յուրայինների զարմանքն ու զայրույթը, վարչապետը բոլորին հորդորում է «հանգիստ նստել տեղները», քանի որ նրանք իր միակ՝ անթերի ու չկեղծված ընտրություններ կազմակերպելու տիտղոսը գետնովն են տվել: Փաշինյանը դա ներել չի կարողանում, քանզի թե՛ ՀՀ-ում գործող քաղհասարակության ներկայացուցիչները, թե՛ եվրոպական տարբեր կառույցներ միշտ էին առանձնացնում 2018թ.-ից ի վեր կազմակերպվող արդար ու թափանցիկ ընտրությունները: Այժմ, սակայն, մերօրյա իշխանություններն այդ մի խաղաթղթից էլ են զրկվել»,- «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց իշխանամերձ մեր աղբյուրը:

Մեզ նաեւ փոխանցեցին, որ Նիկոլ Փաշինյանը թիմակիցներին ասում է, թե նրանց մեծամասնության հետ այլեւս չի ուզում ճանապարհ գնալ: Ընդգծում է նաեւ, թե ժամանակն է նոր շունչ հաղորդել ՔՊ-ին, ու հին յուրայիններին նոր յուրայիններով փոխարինել. վերջին ապացույցը ՀՀ փոխվարչապետի պաշտոնում Տիգրան Խաչատրյանի նշանակումն էր»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը

Ձեզ գուցե հետաքրքրի