Ներքին 3 տարի առաջ - 21:07 22-12-2022

Եթե Արցախի բլոկադան դիտարկում ենք սեպտեմբերի 13-ի կոնտեքստով, ապա դա պատերազմի ակտ է կամ պատերազմի գործիք․ նպատակը՝ սովամահություն․ փորձագետ

ՄԱԿ-ի ԱԽ նիստում տեղի ունեցածը միայն սկիզբն է։ Հետագայում, եթե իրավիճակը չփոխվի, արդեն պետք է նոր փաստեր ներկայացնել ու պահանջել, որ, ի վերջո, ընդունվի բանաձև։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը՝ անդրադառնալով նախօրեին կայացած ՄԱԿ-ի ԱԽ երկրների միջև Բերձորի միջանցքը բացելու հրատապության առումով ձեռք բերված կոնսենսուսին։

Փորձագետի գնահատմամբ՝ բանաձևի ընդունում կարող է լինել քվեարկությամբ կամ կոնսենսուսով։

«Դա դժվար է։ Գուցե դա տեղի ունենա կոնսեսուսով կարող է լինել։ Կամ գոնե հայտարարություն կամ փաստահավաք առաքելություն, եթե վիճելի հարց կա։ Բայց, դատելով ելույթներից՝ վիճելի հարց չկար։ Մեծամասամբ բոլորը գտնում էին, որ Ադրբեջանը ճանապարհը փակել է»,- ասաց նա։

Ըստ Արա Ղազարյանի՝ իրավիճակի վատթարացմանը զուգահեռ ավելի է ընդգծվում այն, որ տեղի ունեցողը շրջափակում է։

«Արդեն իսկ սահմանվել է, որ դա մասնավոր խմբերը չեն անում, այլ անում է պետությունը։ Իսկ եթե բլոկադա է, և դա էլ, եթե մենք սեպտեմբերի 13-ի կոնտեքստով ենք դիտարկում, որովհետև այնտեղ քննարկումը կոնտեքստով էր ընթանում, ապա դա պատերազմի ակտ է կամ էլ գոնե պատերազմի գործիք։ Նպատակն է սովամահություն։ Մոտավորապես այս ուղղությամբ կգնան զարգացումները»,- ասաց նա։

Փորձագետի խոսքով՝ հաշվի առնելով փաստը, որ ԱԽ նիստի արդյունքներով հայտարարություն չի ընդունվել՝ այդ ուղղությամբ աշխատանքները դեռևս կշարունակվեն։ Միևնույն ժամանակ, փորձագետը հայտնեց, որ Հայաստանը պատրաստվում է պահանջել փաստահավաք առաքելություն։

Արա Ղազարյանը նաև անդրադարձավ հարցին, թե արդյոք ՄԱԿԱԽ նիստ հրավիրած հայկական կողմը չէր կարող 1-ից ավելի, նաև օրինակ՝ Արցախի հարցի վերաբերյալ նախագիծ ներկայացնել նիստի ընթացքում։

«Դե, գուցե նպատակահարմար չեն համարել։ Ի վերջո, մարդիկ, որոնք նման փաստաթղթեր են ներկայացնում, բազմաթիվ գործոններ են հաշվի առնում։ Որոշում է կայացվում՝ օրակարգում ընդգրկել, թե չընդգրկել։ Իսկ այդ որոշումն անդամ պետությունների կոնսենսուսով է լինում։ Գուցե մտածել են, որ օրակարգ չի ընդգրկվի այդ հարցը։ Որովհետև հարցն ընդգրկվում է նախօրոք չկազմված օրակարգ, եթե հրատապություն ունի հարցը»,- ասաց նա։

Անդրադառնալով ՄԱԿ-ի ԱԽ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի ելույթին՝ Ղազարյանն ասաց, որ Ռուսաստանն այսպիսով նպատակ ունի ցուցադրելու տարածաշրջանում իր գործունեությունն ու ազդեցությունը։ «Ռուսաստանն այն մեսիջն է ուղարկում, որ եթե խոսքը վերաբերում է տարածաշրջանում խաղաղության ապահովմանը, ապա ես դա արդեն անում եմ՝ իմ սեփական ուժերով, իմ Սահմանադրության համաձայն, եռակողմ համաձայնագրի հիման վրա, ու դուք այստեղ անելիք չունեք։ Ի վերջոմ ԱԽ նպատակը տարածաշրջանում կամ տվյալ տարածքում խաղաղությունն ու անվտանգությունն է։ Ռուսաստանն անցած նիստում բաց տեքստով ասաց, որ արդեն իսկ այդ երկիրը ուզում է միայնակ այդ նախաձեռությունն իր ձեռքը վերցնել։ Ռուսաստանը, բնականաբար, կողմ չի արտահայտվելու՝ որպեսզի իր մանդատը չկորցնի»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի