Ներքին 3 տարի առաջ - 14:01 21-12-2022

ՀՀ քաղաքացին ակնկալիք կարող է ունենալ բացառապես ՀՀ իշխանություններից. Հայկ Մամիջանյան

ՀՀ «կողմը» Ղարաբաղյան հակամարտության, կամ հայ-ադրբեջանական այս կամ այն տարաձայնության ձևաչափում հայկական «կողմը» բռնելը միջազգային կառույցների կամ պետությունների համար շատ հեշտ է, որովհետև դա արդարության կողմն: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանին:

«Այնպես որ առկա է կոնսենսուս միջազգային հանրության շրջանակում արդարության շուրջ, կարող ենք ասել, որ այո, որովհետև վիճարկել նոյեմբերի 9-ի փաստաթղթում նշված կետի հստակությունը, ճեղքել այն փաստը, որ իբր «էկոլոգները» կազմակերպված են ադրբեջանական իշխանությունների կողմից, այս ամենն անհերքելի փաստեր են։ Էական է ավելի, թե միջազգային ճնշումն ինչ ծավալով կլինի Ադրբեջանի վրա և ինչ ինտենսիվությամբ և արդյոք այն կհանգեցնի խնդրի լուծմանը։ Սա ՀՀ իշխանությունների աշխատանքի խնդիրն է»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ աշխարհում որևէ մեկը, բացի թուրքերից, չի վիճարկում փաստը, որ հայոց ցեղասպանություն է եղել․ «Ավելին, երկրներից շատերը դա ընդունում են, բայց այս կամ այն շահերից ելնելով չեն կարողանում դրան տալ պետական մակարդակի կարգավիճակ։ Նույն իրավիճակն այստեղ է։ Փաստի արձանագրման տեսանկյունից կոնսենսուս կա, բայց թե ինչ գործուն քայլեր կհետևեն դրան, արդեն կտեսնենք»։

Մամիջանյանի խոսքով ՀՀ քաղաքացին ակնկալիք կարող է ունենալ բացառապես ՀՀ իշխանությունից․ «ՀՀ իշխանությունները մեր գործընկերների, ստրատեգիական դաշնակցի հետ պարտավոր են վարել այնպիսի բանակցային գարծընթացներ, որի արդյունքում հրապարակային նեղացվածություններ հնչեցնելու կարիք չառաջանա»։

Խոսելով Նյու Յորքում պաշտոնական Երևանի պահանջով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի մասին՝ պատգամավորը նշել է․ «ՄԱԿ-ը բավական սպեցիֆիկ կառույց է, այն ունի բավական մեծ քաղաքական կշիռ, բայց ՄԱԿ-ի հայտարարություն, որոշում և գործողություն անցումը միշտ չէ, որ սահուն և հարթ է ընթանում, այնպես որ քննարկումը՝ քննարկում, բայց ցանկալի է տեսնել դրա արդյունքները, որոնք կզգան մեր եղբայրներն ու քույրերը Արցախում»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից