Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 10:38 21-12-2022

Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի փակումը կարող է հումանիտար լուրջ հետևանքների հանգեցնել. ՄԱԿ-ում ՄԹ ներկայացուցիչ

Միացյալ Թագավորությունը խորապես մտահոգված է մնում վերջին շրջանում Բերձորի միջանցքի փակման հանգամանքով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության ներկայացուցիչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որում քննարկվել է Բերձորի միջանցքում ստեղծված իրավիճակը։

«Մենք ուրախ ենք, որ գազամատակարարումը տարածաշրջան վերականգնվել է, բայց շարունակում ենք կոչ անել, որպեսզի միջանցքն անմիջապես վերաբացվի։ Լաչինի միջանցքը միակ ճանապարհն է, որով առօրյա անհրաժեշտ պարագաները կարող են տարածաշրջան ուղարկվել։ Միջանցքի փակումը շարունակվում է մեկ շաբաթից ավելի և մարդասիրական ծանր հետևանքների վտանգ է առաջացրել հատկապես ձմռան ամիսներին։ Մտահոգությամբ ենք արձանագրում նաև, որ քաղաքացիական անձինք մնացել են և չեն կարող տեղաշարժվել։ Նրանց հրատապ վերադարձը նույնպես կարևոր անհրաժեշտություն է», - ասել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը։
Նա հավելել է, որ Բրիտանիայի իշխանությունները կապի մեջ են Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ։

«Տևական խաղաղության հնարավոր է հասնել՝ միայն դիվանագիտության սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների համաձայն։ Միացյալ Թագավորությունը շարունակում է աջակցել միջազգայնորեն կազմակերպվող բանակցային ջանքերին, որոնց նպատակն է խաղաղություն և անվտանգություն ապահովել տարածաշրջանում»,- եզրափակել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը։

Քննարկումից հետո ՄԱԿ-ում Միացյալ Թագավորության կառավարության կայքը հրապարակել է իր երկրի ներկայացուցչի ելույթը, որի վերնագրում հստակ արձանագրվել է, որ Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի փակումը կարող է հումանիտար լուրջ հետևանքների հանգեցնել:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով