Ներքին 3 տարի առաջ - 22:36 20-12-2022

Նորանշանակ փոխվարչապետի կենսագրությունն ու հայտարարագիրը

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր

11 դեկտեմբերի, 1970թ., ք. Երևան

Կրթություն

1987-1992 թթ. - Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, Աշխատանքի էկոնոմիկայի ֆակուլտետ 1993-1996 թթ. - ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրա, Տնտեսության կառավարում

1996 թ. - Վիեննայի միացյալ ինստիտուտ, Կիրառական շուկայական տնտեսագիտություն

Աշխատանքային գործունեություն

1995 թ. - ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջատար մասնագետ

1995-1996 թթ. - ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր տնտեսագետ

1996-1998 թթ. - ՀՀ ֆինանսների նախարարության պետական բյուջեի եկամուտների բաժնի պետ

1998-1999 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկային քաղաքականության վարչության պետ

1999-2001 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետ

2001-2006 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

2006-2016 թթ. - «Վալլեքս» ընկերությունների խումբ, ֆինանսական տնօրեն

2008-2014 թթ. - Զարգացման հայկական գործակալության խորհրդի անդամ

2016 թ. - Համահայկական բանկ, խորհրդի անդամ

2016-2018 թթ. - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

2018 թ․ մարտ-մայիս - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ

2018 թ․ սեպտեմբեր - հոկտեմբեր- «Հայ-Թեք Արմենիա» ընկերության տնօրեն

2018-2019 թթ․ - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար

2019-2020 թթ. - ՀՀ էկոնոմիկայի նախարար

2021 թ. մարտ - հուլիս - Միջազգային Էներգետիկ կորպորացիա ՓԲԸ, խորհրդի անդամ

2021-2022 թթ. - Ֆինանսների նախարար

2022 թ. դեկտեմբերի 19-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է փոխվարչապետ

Այլ տվյալներ

Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուների:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի:

Հայտարարագիրը

2021 թ-ի տարեկան հայտարարագիրը Խաչատրյանը ներկայացրել է 2022 թ-ի մայիսի 29-ին։ Որպես անշարժ գույք Խաչատրյանը հայտարարագրել է անհատական բանկելի տուն, հողամաս, ավտոտնակ Ջրվեժ համայնքում, ամառանոց Երևանի Շենգավիթ համայնքում, հողամաս Դիլիջանում, բնակարան Երևանի կենտրոն համայնքում։ 2021 թ-ին 6 մլն 300 հազար դրամով ձեռք է բերել 2014 թ-ի արտադրության MAZDA մակնիշի ավտոմեքենա։ Տարեսկզբին հայտարարագրել է Ամերիաբանկից վերցված 28 հազար դոլար փոխառությունները, որոնք մինչև տարեվերջ վերադաձվել էին, միաժամանակ նա հայտարարագրել է 15 հազար դոլար բանկային ավանդները։ Տարեվերջին Խաչատրյանի հայտարարագրած 2 բանկային հաշիվներից մեկի վրա եղել է 20 հազար դոլար, իսկ մյուսի վրա՝ 462 հազար դրամ։ Միաժամանակ, տարեվերջին նա հայտարարագրել է 10 հազար 500 դոլար կանխիկ դրամ։ Տարվա ընթացքում նրա եկամուտները կազմել են 18 մլն 706 հազար դոլար և 472 դոլար, որից 10 մլն 130 հազար դրամը՝ Միջազգային Էներգետիկ կորպորացիայից, 7 մլն 959 հազար դրամը՝ Ֆինանսների նախարարությունից, 472 դոլարը և 616 հազար դրամը՝ տրված փոխատությունների դիմաց ստացած տոկոսն է։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը, հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, կազմել է 732 հազար դրամ։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»