Ներքին 3 տարի առաջ - 17:31 20-12-2022

Արցախի բուժկենտրոնների վերակենդանացման բաժանմունքներում այժմ 21 քաղաքացի է բուժվում․ ԱՀ ԱՆ խորհրդական

Արցախի «Հանրապետական» ԲԿ-ում մահացած քաղաքացին երկար տարիներ բժշկական պրոցեդուրաների է ենթարկվել։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարի խորհրդական Մայա Ազատյանը՝ հղում կատարելով ԲԿ-ի գործադիր տնօրենի արած հայտարարությանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մհեր Մուսայելյանն ասել էր, որ քաղաքացին պետք է գնար մեկ այլ ստուգման։ «Ծանր վիճակում գտնվող այդ պացիենտը պետք է գնար մեկ այլ ստուգման։ Ինքը, ցավոք սրտի, 15 տարուց ավելի գտնվում էր հեմոդիալիզի վրա։ Ինքն ուներ դեկոմպենսացված վիճակ»,- մանրամասնել էր բժիշկը։

Մայա Ազատյանի խոսքով՝ այս պահին Արցախի «Հանրապետական» ԲԿ վերակենդանացման բաժանմունքում ստացիոնար բուժում է ստանում 9 քաղաքացի։

Նրանցից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են։ «Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը՝ հիվանդների վիճակ կայունացնելու համար։ Մյուս՝ «Արևիկ» բուժմիավորումում 13 երեխա գտնվում է ռեանիմացիոն և նորածնային բաժանմունքներում։ Նրանցից 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր։ Նրա մոտ ախտորոշվել է վիսցերալ լեյշմանիոզ։ Բայց Արցախի բժիշկներն անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերում են՝ առցանց կապ հաստատելով մեր հայաստանյան մասնագետների հետ»,- ասաց նա։

Անդրադառնալով բուժհաստատություններում ծանր վիճակում գտնվող հիվանդների՝ Երևան տեղափոխելու ուղղությամբ տարվող հարցին՝ Ազատյանն ասաց, որ դա իրականացվում է Միջազգային Կարմիր խաչի և ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ։ «Այդ ուղղությամբ այս պահին տարվող աշխատանքների մասին մենք իրավասու չենք տեղեկացնել։ Հաղորդագրություն լինելու դեպքում անպայման կտրամադրենք»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում