Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:16 20-12-2022

Նոր ծառայությունը կոնկրետ ի՞նչ գործողություններով պետք է Լաչինի միջանցքի հարցը լուծի․ Արծվիկ Մինասյանը՝ ԱԽ քարտուղարին

ԱԺ արտահերթ նիստում Արտաքին հետախուզական ծառայության ստեղծման մասին օրենսդրական փաթեթի քննարկմանը «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին․ «Արտաքին հետախուզական ծառայությունը որքանո՞վ է նպաստելու կառավարության դրույթների իրականացմանը, որի մասին թե՛ Ագնեսա Խամոյանը և թե՛ Գեղամ Մանուկյանը նշեցին։ Անվտանգության կարևորագույն բաղադրիչի մասին եք Դուք խոսում, հստակ ամրագրել եք Արցախի Հանրապետության իրավունքների պաշտպանության, Ադրբեջանի կողմից տարածքների բռնազավթման մասին, նշել եք այդ գործողույթունները, որից մեկն էլ այս ծառայության ստեղծումն եք համարել, հարցս շատ հստակ է՝ կոնկրետ ի՞նչ գործողություններով պետք է, եթե չեք հրաժարվել Արցախի Հանրապետության իրավունքների պաշտպանությունից, Արցախի անվտանգության երաշխավորը լինելուց, թվարկեք ի՞նչ գործողություններով կոնկրետ այսօրվա Լաչինի միջանցքի հարցը պետք է լուծեք»։

«Արտաքին հետախուզական ծառայության ստեղծման հիմնական նպատակներից մեկն այն է, որ այս ծառայությունը կարողանա ՀՀ շուրջ ստեղծված անվտանգության վերաբերյալ հայթայթել ինֆորմացիա, նույնիսկ հայթայթի այնպիսի ինֆորմացիա, որը հրապարակային հայտնի չէ: Եվ այդ ինֆորմացիաների հիման վրա վերլուծություն կատարի անվտանգության միջավայրի վերաբերյալ և տեղեկատվություն տրամադրի վարչապետին, որի հիման վրա էլ պետք է որոշումներ կայացվեն: Այդ ինֆորմացիան վերաբերելու է նաև Հայաստանի անվտանգության միջավայրին, որտեղ Արցախը ևս կարևոր դերակատարություն ունի»,-ասաց Գրիգորյանը՝ ընդգծելով, որ ցանկանում է լսել հարցեր նոր ծառայության ստեղծման և գործունեության իրականացման մասին։

Արծվիկ Մինասյանն արձագանքելով ևս մեկ անգամ հստակեցրեց հարցը՝ կոնկրետ ի՞նչ գործողություններով պետք է, օրինակ, այսօր Լաչինի միջանցքի հարցը լուծեն: Ի պատասխան Արմեն Գրիգորյանն ասաց, որ Լաչինի միջացքի պատասխանատուն ՌԴ-ն է։ «Նոյեմբերի 9-ի հայտարարությունով Լաչինի միջանցքի պատասխանատվությունը հանձնվել է ՌԴ-ին: Եվ ես ուզում եմ ընդդիմությունից լսել հարցադրումներ նաև այս ուղղությամբ, քանի որ Լաչինի միջանցքի հիմնական պատասխանատուն հանդիսանում է ՌԴ-ն»,-ասաց Գրիգորյանը:

Իսկ ինչ վերաբերում է ստեղծվելիք ծառայությանը՝ այն պետք է ինֆորմացիա հայթայթի ու վերլուծություն տրամադրի: Հիմնական գործողություններն այդ ծառայությունը չի կատարելու, կատարումն այլ ծառայությունների վրա է:





adv_banner

Ամենից շատ դիտված

21:23 Գյումրիում ինքնասպան եղած 22-ամյա տղան արցախցի էր. մանրամասներ
13:45 Մայրը մահացել է, որդին վերակենդանացման բաժանմունքում է․ ավտովթարի ենթարկված ընտանիքը թաղում էր գնում
17:25 Վերջին անգամ ժպիտը դեմքին տնից դուրս գնաց ու երեխուս էլ չտեսա. ի՞նչ է պատմում  ինքնասպան եղած տղայի մայրը
21:42 Մանկավարժական համալսարանում հրդեհ է բռնկվել. ժամանել են մեծ թվով հրշեջներ․ shamshyan.com
00:14 Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. հայտնաբերվել են ատրճանակից կրակված 10-ից ավելի պարկուճներ. shamshyan.com
23:16 Ժամանակի հետևից վազող ու հետ մնացող Փաշինյանը կպարտվի
11:30 Հայերի և ադրբեջանցիների վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար․ Ալիև 
21:00 Պայթուցիչներ, նռնակներ, փափուշտներ․ Արմավիրի մարզում հայտնաբերել են մի ամբողջ զինանոց. shamshyan.com
22:30 Ջալիլի՞, թե՞ Փեզեշքիան․ ով կլինի Իրանի հաջորդ նախագահը, ինչ կփոխվի հայ-իրանական հարաբերություններում
22:00 Աննա Հակոբյանն իրեն առաջին կնոջ նման չի պահում, հագուկապը լավը չէ․ հարցում