Ներքին 3 տարի առաջ - 18:40 19-12-2022

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվել է հրետակոծությունից տուժած բնակավայրերում նորոգման աշխատանքների ընթացքը

Դեկտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզպետԿարեն Սարգսյանն անցկացրել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկել է նախորդ խորհրդակցությանը տրված հանձնարարականների կատարման ընթացքին վերաբերող հարցեր։

Խորհրդակցության սկզբում ներկայացվել են մարզում 2022 թվականից 2023 թվական տեղափոխված սուբվենցիոն ծրագրերի և ենթածրագրերի ցանկը, Վարդենիս համայնքի հրետակոծությունից տուժած բնակավայրերում գտնվող բնակարանների նորոգման աշխատանքների ընթացքը, մարզում անհետաձգելի համարվող ծրագրերի իրականացման, մարզի բուժհիմնարկների համար հրատապ ծրագրերով գնված սարքավորումների մատակարարման գործընթացը։

Պարզաբանումներ են ներկայացվել մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ավարտի ժամկետ ունեցող, սակայն չավարտվող սուբվենցիոն ծրագրերի, մարզի որոշ բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերի ընթացքի վերաբերյալ մոնիտորինգի անցկացման, ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերի ավարտի, մարզի համայնքների 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի ներկայացման, Վարդենիսի բնակավայրերից տարահանված և մարզի համայնքների բնակավայրերում՝ մասնավորապես Վարդենիս համայնքի բնակավայրերում և այլ մարզերում ապաստանած, ինչպես նաև իրենց բնակավայրեր վերադարձած ընտանիքների թվի, Վարդենիս համայնքի տուժած բնակավայրերի դպրոցներից մարզի կամ այլ մարզերի բնակավայրերի դպրոցներ տեղափոխված աշակերտների շարժի, մարզի համայնքապետարանների կողմից աշնանացանի ծլած ցանքերի վիճակի վերաբերյալ սահմանված կարգով իրականացվող մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ։

Վերլուծություն է ներկայացվել մարզի համայնքների կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի 2022 թվականի կատարման ընթացքի, հանձնման ենթակա ավարտական աշխատանքների ծավալի և դրանց մասով պետական բյուջեից ֆինանսավորման ենթակա գումարների, մարզային ենթակայության քանդման ինչպես նաև հիմնանորոգման ենթակա շենքերի և դրանք որևէ ծրագրում ներառված լինելու վերաբերյալ:

Տեղեկատվություն է ներկայացվել նաև համայնքներում գյուղատնտեսական նշանակության հողատեսքեր վարձակալած, սակայն ոչ նպատակային օգտագործող, համապատասխան անասնագլխաքանակ չունեցող և ներդրումային ծրագրեր չներկայացրած վարձակալների հետ կնքված վարձակալական պայմանագրերը մարզի համայնքների ղեկավարների կողմից սահմանված կարգով լուծելու մասին:

«Հանձնարարել եմ թիմային աշխատանքներ իրականացնել մարզով անցնող միջպետական, հանրապետական և մարզային ավտոճանապարհների ձմեռային պահպանության նպատակով մշտադիտարկում իրականացնել և ներկայացնել տեղեկատվություն: Նախապատրաստական աշխատանքներ տանել մարզի խորհրդի տարեվերջյան նիստի անցկացման, մարզպետարանի ստորաբաժանումների գործուներության տարեկան հաշվետվությունների ներկայացման, այլ թեմաների շուրջ։

Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ստացան նոր հանձնարարականներ»,- գրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից