Ուղիղ եթեր
Սպորտ 3 տարի առաջ - 21:59 18-12-2022

Արգենտինայի հավաքականը՝ ԱԱ-2022-ի չեմպիոն

Կայացավ ֆուտբոլի Աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակիչը։

Խելահեղ հանդիպում ընթացավ Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականների միջև։ Հաղթողը որոշվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով։

Հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2։2։ Մեսսին 11-մետրանոցից բացել է հաշիվը, իսկ Անխել դի Մարիան կրկնապատկել է այն։

Երկրորդ խաղակեսում Կիլիան Մբապեն ֆենոմենալ խաղով բեկել է խաղի ընթացքը՝ ձևակերպելով դուբլ։

Լրացուցիչ ժամանակում Մեսսին դարձյալ առաջ է մղել իր թիմին։ Ավարտից ընդամենը 2 րոպե առաջ 11-մետրանոց է նշանակվել արգենտինացիների դարպասին, որը հստակ է իրացրել Մբապեն։

11-մետրանոցներով ավելի դիպուկ են գնտնվել արգենտինացիները՝ հաղթելով 4։2 հաշվով։

Այսպիսով, Արգենտինայի հավաքականը պատմության մեջ 3-րդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։

Հանդիպման տեսությունը․

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները