Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊՆ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները դեկտեմբերի 17-ին, ժամը 09:05-ի սահմաններում կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից: