Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:52 16-12-2022

Ի՞նչ հիմքով են բանկերը սպասարկման սակագինը փոխում, եթե պայմանագրում նման կետ չկա

Վերջին շրջանում քաղաքացիները հաճախ դժգոհում են, որ բանկերը սպասարկման սակագին են փոխում և այդ մասին հաճախորդին տեղեկացնում էլեկտրոնային նամակի միջոցով։ Այնինչ հաճախորդները նախքան բանկի հետ գործարքի մեջ մտնելը պայմանագիր են ստորագրում, որում սակագները ֆիքսված են։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ այստեղ կարևոր է, որ բանկերը ու Կենտրոնական բանկը իրար հետ ոչ միայն ընկերային, այլև վերահսկողային քաղաքականության դաշտում գործեն։

«Ասենք պատկան կառույցը, ով այս ոլորտում քաղաքականություն է մշակում, իրավական նորմն է մշակում և ոչ միայն մշակում է, այլև իրականացնում է հսկողությունը, դրա պատշաճ իրականացումը։ Եթե իմ սյուբեկտիվ կարծիքն եք ուզում իմանալ, ես դեմ եմ, երբ նույն մարմինը հա՛մ գործընկերն է, հա՛մ վերահսկողն է, այսինքն՝ պետությունը պետք է ունենա քաղաքականություն, որ նման գործերը քննում է կամ մոնիթորինգը իրականացնում է ոչ թե Կենտրոնական բանկը, այլ օրինակ՝ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կամ այլ սպառողների պաշտպանությամբ զբաղվող որևէ գերատեսչություն կամ կոմիտե, որը պետությունը ստեղծում է, հիմա մեր երկրում ստեղծված չէ, այստեղ ընկերային, գործընկերային և հսկողական կառույցներն իրար հետ են»,- ասաց Պիպոյանը։

«Դուք լսե՞լ եք, որ Կենտրոնական բանկը մի կամ երկու բանկի վրա զայրանա, ասի՝ դուք լավն եք, մյուսները վատն են։ Երբ որ այս պետական մոտեցումը դրա պայմանագրերի, պայմանագրերից դուրս փոփոխությունների մասում պետական գնահատական չտա, այդ գնահատականը մնում է տալ դատական կարգով, երբ քաղաքացին ինքը իր պայմանագիրը կարդում է, հասկանում է՝ այդ կետը ներառվա՞ծ է, թե՞ ներառված չէ, որովհետև գլոբալ գնահատական տալ անհատական պռոբլեմին չի կարելի, այսինքն՝ մենք ասում ենք բանկերը, չենք ասում կոնկրետ x բանկը, ասում ենք բանկերը նման բան են անում․ դա խախտո՞ւմ է, թե՞ չէ։ Եթե գլոբալ գնահատական տանք, կասենք՝ խախտում է։ Բանկ կլինի, որ կասի իմ մոտ խախտում ցույց տուր, տեսնեմ՝ դա ինչ խախտում է, որ պայմանագրում ներառված չէ, եթե ասեմ խախտում չէ, մեկը կասի դու տեսողության հետ խնդիր ունես, դա խնդիր է, դրա համար անհատական դեպքը պետք է անհատական քննել, ոչ թե գլոբալ գնահատական տալ»,- ավելացրեց Պիպոյանը։

«Գլոբալ գնահատական ես տվեցի այն, որ պետք է ինստիտուցիոնալ տարանջատում մտցնել, որը մեզ մոտ արված չէ, իսկ եթե ինստիտուցիոնալ տարանջատում արված չէ, դա նշանակում է անհատական հետևողականությամբ դատարանի վճիռ։ Կարող է ուղղակի ներառված լինել, բանկը դիտարկի, որ մենք սա դիտարկել ենք ֆորսմաժոր, հիմա էլ ֆորսմաժոր է, կարող է այդ ներառվածությունը չլինի․ ես ոչ ուզում եմ բանկի փոխարեն դիրքորոշում հայտնել, ոչ էլ ուզում եմ սպառողի անձնական ընկալմամաբ դիրքորոշում հայտնել։ Ես ասում եմ, որ պետությունը պետք է ունենա դիրքորոշում հայտնող, և այդ պրոբլեմն այն է, որ կամայական գործի հետ կապված քաղաքականություն մշակող, վերահսկողություն իրականացնող լինի, ինքը պետք է ունենա իր մեկնաբանությունը, որը պետք է դառնա դիրքորոշում, եթե պետք է բեկանվի, պետք է բեկանվի դատական կարգով, որովհետև ինչքան էլ ես մեր կազմակերպության փորձագետների կարծիքը հարգեմ, ես հասկանում եմ, որ դա մեր անձնական կարծիքն է, որը փաթաթելու իրավունք չունենք, մենք հանրային պնդում անում ենք այնտեղ, որտեղ կա համապատասխան նորմը և ոչ թե մեր անձնական ընկալման հարցը, այլ փաստը։ Քանի դեռ մեկնաբանությունը կա՛մ իրավական, կա՛մ դատական նախադեպային գնահատական չունի, դա որպես փաստ մենք մեզ իրավունք չենք վերապահի դիտարկել, այլ ընդամենը ընկալում կդիտարկենք»։

Խոսելով այն մասին, որ քաղաքացիները բանկի հետ գործարքի մտնելիս պայմանագիրը չեն կարդում, Պիպոյանն ասաց. «90 տոկոսը չի կարդում, մենք պետք է հասկանանք, որ ֆինանսական գործարքներ անելու ժամանակ պետք չէ թողնել վերջին րոպեին կարդալ, կարող ենք զանգել բանկ, ասել՝ խնդում եմ տվեք ինձ ձեր այս պայմանագրի օրինակը, պայմանագրի օրինակին նախապես ծանոթանալ, հետո նոր գնալ պայմանագիրը ստորագրել։ Այ որ բանկը կհրաժարվի այդ օրինակը տալ, այդ դեպքում պետք է դիմել համապատասխան կառույցներին, որովհետև նրանք պարտավոր են դա անել»։

Դիտարկմանը, որ սովորաբար բանկերում հերթեր են լինում, և մարդիկ ժամանակ չեն ունենում պայմանագիրը կարդալ, Պիպոյանն ասաց. «Աշխարհի տարբեր երկրներ որ գնանք, կտեսնենք, որ բանկի այսքան մասնաճյուղեր էլ ամեն քայլափոխի չկան, շատ ավելի զարգացած երկրներում, քան Հայաստանն է, շատ ավելի լուրրջ հերթեր են լինում բանկերում, որովհետև մասնաճյուղերը ավելի քիչ են, մասնաճյուղերում պատուհանները քիչ են, և շատ ավելի մեծ հերթեր են գոյանում, դրա համար կա ֆինանսական կրթվածության մակարդակի բարձրացման խնդիր երկրում, որը պետք է բոլորը դիտարկեն որպես անելիք ու դիտարկեն, ոչ թե սրանից-նրանից գրանտ բերեն, այդ գրանտները միասնական ջանքերով «ուտեն», այլ իսկապես ապահովեն արդյունք»։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան