Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 19:44 16-12-2022

Ադրբեջանի բնակչության պատասխանը Նիկոլ Փաշինյանին. ադրբեջանցիների մեծամասնությունը չի ճանաչում Հայաստանի տարածքը

Ադրբեջանում գործող սոցիալական հետազոտությունների կենտրոնը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Արցախյան հակամարտության կարգավորման, Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի գործունեության և մի շարք այլ հարցերի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «APA» լրատվական գործակալությունը՝ հրապարակելով իրականացված սոցհարցման արդյունքները։

Հատկանշական է, որ Ադրբեջանի բնակչությանն ուղղված հարցերի շրջանակներում տեղ է գտել նաև հետևյալ հարցը. «Ո՞ր սահմաններով եք ճանաչում հայկական պետության տարածքը»։ Ադրբեջանական լրատվականը ուշադրություն է հրավիրել այն բանին, որ նշված հարցն ընդգրկվել է այն բանին հետո, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում ունեցած ելույթում դիմել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ առաջարկելով ցույց տալ Հայաստանի այն քարտեզը, որով վերջինս ճանաչում կամ պատրաստ է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Ուշագրավ է, որ հարցմանը մասնակցած քաղաքացիների ամենամեծ խումբը՝ շուրջ 41.3%-ը, նշել է, որ առհասարակ չի ճանաչում Հայաստան պետության տարածքը։ Հարցված ադրբեջանցիների երկրորդ ամենամեծ խումբը՝ շուրջ 22.6%-ը գտնվում է, որ Ադրբեջանը պետք է ճանաչի Հայաստանի տարածքը այն սահմաններով, որոնք 1918-1920 թվականներին գոյություն են ունեցել Հայաստանի առաջին հանրապետության և Ադրբեջանի դեմոկրատական հանրեպետությունների միջև։ Սա նույնպես Հայաստանին ուղղված ակնհայտ սպառնալիք է, քանի որ այդ ժամանակ Ադրբեջանն օգտվելով Հայաստանում ստեղծված ներքին անկայուն իրավիճակից՝ բռնակցել ներկայիս Հայաստանի Սյունիքի, Վայոց ձորի մարզերի ամբողջ տարածքը և Գեղարքունիքի մարզի մի մասը՝ Սևանա լճի արևմտյան ափը։

Հարցմանը մասնակցած ադրբեջանցիների 16.2%-ը կարծում է, որ Հայաստանի սահմանն անհրաժեշտ է ճանաչել խորհրդային ժամանակաշրջանի քարտեզներով։ Հարցման մասնակիցների շուրջ 11.5%-ն էլ գտնում է, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքը պետք է ճանաչի այն սահմաններով, որոնք ստեղծվել են Արցախյան 44-օրյա պատերազմի հետևաքով՝ այսինքն Ադրբեջանի կողմից 2021 թվականի մայիսի 12-ին, նոյեմբերի 16-ին և 2022 թվականի սեպտեմբերի 13-15-ին իրականացված սադրանքի արդյունքում վերջինիս օկուպացրած տարածքներն, ըստ հարցվածների այս խմբի, պետք է մնան Ադրբեջանի կազմում։

Բացի այդ հարցմանը մասնակցած ադրբեջանցիների 5.1%-ը այլ պատասխաններ են տվել, իսկ 3.3%-ը՝ դժվարացել է պատասխանի։

Այսպիսով կարող ենք փաստել, որ սա Ադրբեջանի բնակչության պատասխանն է Նիկոլ Փաշինյանին և վերջինիս կողմից համառորեն առաջ մղվող խաղաղության դարաշրջանի օրակարգին։ Ադրբեջանի բնակչության ճնշող մեծամասնությունը կամ առհասարակ չի ճանաչում Հայաստան պետության գոյության իրավունքը, կամ՝ Հայաստանի ինքնիշխաննությունն անգամ Փաշինյանի և նրա թիմի կողմից պարբերաբար հնչեցվող 29800 քառակուսի կիլոմետր տարածքի նկատմամբ։


Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են

Ձեզ գուցե հետաքրքրի