Ներքին 3 տարի առաջ - 16:52 16-12-2022

Ազգային արխիվը լավ է՝ չի ղեկավարում անասնաբույժը, գոնե հաղթեց ֆինանսիստը. նախկին տնօրենը դժգոհ է

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ում տնօրեն է նշանակվել Արթուր Ստեփանյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Արթուր Ստեփանյանն ունի պետական համակարգում աշխատանքի երկարամյա փորձ․ զբաղեցրել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի ֆինանսական գծով խորհրդականի, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալի պաշտոնները։

Հասկանալու համար, թե նոր տնօրենի վերաբերյալ ի՞նչ կարծիք ունի արդեն «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանը՝ մեզ հետ զրույցում ասաց. «Արխիվը գիտական և մշակութային կազմակերպություն է։ Ես կասեի, որ արխիվի տնօրենը պետք է ծնված լինի արխիվում։ Կարող է ինքը լավ կառավարիչ է, ես իր դեմ ոչինչ չունեմ, կարող է կառավարման փորձ ունի, բայց պետք է իմանաս, թե ի՞նչ է արխիվը։ Եթե չգիտես մի բան, ինչպե՞ս կարող ես կառավարել։ Պետք է արխիվ ղեկավարելու համար պատմաբան լինել։ Շնորհակալություն կառավարությանը, որ մրցույթում հաղթեց՝ իհարկե հաղթել բառը չակերտներում, ֆինանսիստ, այլ ոչ թե անասնաբույժ։

Կարող է կառավարությունը մտածեր, որ արխիվը ֆերմա է, և անասնաբույժ նշանակեր։ Դա էլ է հնարավոր, ամեն ինչ հնարավոր է այսօր։ Ինչու պաշտպանության նախարարը կարող է պատմաբան ղեկավարել, արխիվը չի՞ կարող ֆինանսիստ ղեկավարել։ Բայց կարող եմ ասել, որ վա՛յ էն ղեկավարելուն։ Վիրաբյանը՝ դժգոհելով նշանակումից՝ ասաց.

«Այնտեղ Կարեն Արիստակեսյան կար, որը եղել է մշակույթի փոխնախարար, որը եղել է նաև Սարդարապատի թանգարանի տնօրեն, բավականին աշխատանք է կատարել ու չի կարողացել հաղթել։ Հաղթել է ֆինանսիստը։ Այդպիսի բան հնարավոր չէ։ Կարեն Արիստակեսյանը մեր մշակույթի լավագույն գիտակն է, արխիվային օրենսդրության լավագույն գիտակն է. արխիվը համակարգել է ինքը, տեղյակ է արխիվից և հանկարծ ինքը բանավոր քննությունը չի հաղթում, դե գրավորը բնականաբար հարցերը լրացնելու խնդիր է։ Այ բանավորին, ամեն ինչ հնարավոր է։ Այսքան բան»։

Ամենից շատ դիտված

23:34 Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը. ArmLur.am
10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
23:57 Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում