Արտաքին 3 տարի առաջ - 20:23 15-12-2022

Լաչինի միջանցքի շրջափակումը մարտահրավեր է ռուսական խաղաղապահ առաքելության համար. Զատուլին

Ռուսաստանի Դաշնության պետդումայի պագամավոր Կոստանտին Զատուլինը հայտարարել է, Լաչինի միջանցքի շրջափակումը մարտահրավեր է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների համար։ Զատուլինն ասել է, որ Արցախում իրավիճակը վտանգավոր կերպով սրվել է։

Զատուլինն ընդգծել է, որ Ադրբեջանը մի քանի օր է, ինչ ապօրինի և հանդուգն կերպով փակում է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը Հայաստանի Հանրապետության հետ կապող կյանքի միակ ճանապարհը։ Նրա խոսքով՝ շրջակա միջավայրը պահպանության կեղծ պատրվակով ադրբեջանական կողմը կոպտորեն խախտում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված պայմանավորվածությունները։

Ռուս պատգամավորը նշել է, որ Բաքուն շտապում է իրականացնել իր նպատակները, և ադրբեջանական նոր սադրանքը հայերին իրենց հայրենի հողից քամելու ռազմավարության մի մասն է, որը Արցախում կարող է հումանիտար աղետ առաջացնել։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ միջանցքի շրջափակումը լրացվեց դեպի Արցախ գազամատակարարման դադարեցմամբ, որն այլեւս չի կարելի վերագրել այսպես կոչված, բնապահպանների նախաձեռնությանը։

Զատուլինի համոզմամբ՝ Բաքվի գործողությունները նաև փոխզիջումների գնալու և տարածաշրջանում ռուս խաղաղապահների առաքելությունը խաթարելու փորձ են։ Նա շեշտել է, որ Բաքուն, ըստ երևույթին, կարծում է, որ Ուկրաինայի հարցում արևմուտքի և Ռուսաստանի առճակատումը բարենպաստ պահ է՝ Անդրկովկասում Մոսկվայի ազդեցությունը թուլացնելու համար։

«Իմ անունից և միջազգային «Լազարևյան ակումբի» խորհրդի անունից պահանջում եմ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը։ Հուսով եմ, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարները, դիվանագետներն ու զինվորականները համոզիչ փաստարկներ կգտնեն՝ իրավիճակը նորմալ հուն վերադարձնելու համար։ Հետաձգման հետագա և հնարավոր հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է ադրբեջանական կողմը»,- ասել է Զատուլինը։


Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան