Ներքին 3 տարի առաջ - 19:28 15-12-2022

Մենք արդեն իսկ անդունդի մեջ ենք․ օրենսդիր մարմինն ի վերջո պետք է միավորվի․ քաղաքագետ

«Հայաստանում ու Արցախում առկա իրավիճակում միասնությունը շատ կարևոր է»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արտակ Ղազարյանը՝ անդրադառնալով Բերձորի միջանցքում ստեղծված իրավիճակը դատապարտող հայտարարության շուրջ ՀՀ իշխող և ընդդիմադիր ուժերի միջև արձանագրված անհամաձայնության փաստին։

«Երբ հատկապես միջազգային հանրությանը կամ արտաքին աշխարհին ու միջազգային կազմակերպություններին փորձում ենք ի ցույց դնել Ադրբեջանի իրական նպատակները։ Այստեղ միասնականությունը շատ կարևոր է։ Բայց իշխանությունը նաև պետք է ընկալի, գիտացի ու ընդդիմության առաջարկն էլ հաշվի առնի։ Երբ միակողմանի է լինում, հեշտ է որևէ հայտարարություն ընդունելը։ Բայց, բնականաբար, կարելի է ասել, որ դա խնդիրներ է առաջացնում, որովհետև այդտեղ, տվյալ դեպքում՝ ԱԺ միասնականությունը չի երևում»,- ասաց նա։

Քաղաքագետի գնահատմամբ՝ իշխանությունը զիջումների չի գնում՝ խուսափելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ ընդդիմության կոշտ արձագանքի մաս կազմել։

«Սա հարցեր է առաջացնում, որն այս պահին հայկական կողմին ձեռնտու չէ։ Մենք արդեն իսկ տեսնում ենք դրա հետևանքով առաջացող աղետալի վնասները։ Դրանք անուղղակիորեն կրում են Արցախն ու արցախահայությունը։ Սա դեռևս մի քանի օր է տևում։ Ժողովրդական խոսք կա՝ «Դեռևս տաք ենք, չենք հասկանում կամ չենք գիտացում ու պատկերացնում»,- ասաց նա։

Ըստ քաղաքագետի՝ սրա կործանարար հետևանքները զգալու է հայկական կողմը։

«Եվ այստեղ դնել հակասություններ կամ մեկ նախադասություն չընդունել․․․ ինչո՞ւ ոչ։ Ես կողմնակից էի, որ շատ էլ կոշտ, կոպիտ արձագանք լիներ այդ հայտարարության տեքստում, որը չեղավ։ Այսինքն, ի՞նչ է։ Բանը բանից անցել է, իսկ մենք դեռևս փորձում ենք ինչ-որ դո՞ւռ բաց թողնել Ադրբեջանի համար։ Դրանց բարյացակամությա՞նն արժանանալ այսքանից հետո։ Սա, կարծում եմ, ռեալ պոլիտիկ չէ։ Սա քաղաքականությունից դուրս է։ Որովհետև այստեղ վաղուց բախվել են քաղաքականությունն ու բարոյականությունը։ Արդյունքում շահել է շահն, ու ադրբեջանակա՛ն շահը, կարելի է ասել։ Սրա դիմացն է, որ պետք է առնենք։ Դրա համար, անշուշտ, միասնականություն է պետք»,- ասաց նա։

Սա, ըստ քաղաքագետի, վերաբերում է ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմիններին։

«Այս միասնական օրենսդիր մարմինների համատեղ հայտարարության տեքստ է հարկավոր։ Իսկ այդ տեքստը, կարծում եմ, այսօր շատ ավելի կոպիտ պետք է լինի, շատ ավելի պահանջկոտ պետք է լինի։ Դա այն մինիմումն է, որ այսօր պետք է լինի, ու մերը չենք տեսնում»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ ստացվում է, որ միասնությունը կլինի միայն ժայռից ընկնելու վերջին պահին, Ղազարյանն ասաց, որ մենք իրականում արդեն իսկ անդունդի մեջ ենք։

«Մի անեկդոտ կա․ մեկը խեղդվելիս է լինում։ Մեկը գալիս է, ձեռք է մեկնում՝ ասում է՝ գնա, Աստված կօգնի։ Երևի այս անեկդոտն ամենապարզ ձևով է բնորոշում այս իրավիճակը»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից