Արտաքին 3 տարի առաջ - 16:09 14-12-2022

Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանը վճռական է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն վճռական է Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական «APA» լրատվական գործակալությունը, Բայրամովն այս մասին ասել է Թուրքմենստանում ընթացող Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման ժամանակ։

Բայրամովը հայտնել է, Ադրբեջանը Հայաստանին խաղաղության համաձայնագրի տեքստի վերաբերյալ նորացված առաջարկներ է փոխանցել։

«Ադրբեջանը հաստատակամ է Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններ հաստատել միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա, հակամարտության էջը փոխարինել փոխշահավետ համագործակցությամբ, նորմալ բարիդրացիական հարաբերություններով»,- ասել է նա։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը շեշտել է, որ ադրբեջանական կողմը Հայաստանին թարմացված առաջարկներ է ներկայացրել, և առաջիկա շաբաթների ընթացքում նախատեսվում է երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը՝ քննարկումները շարունակելու համար։ Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում «հետևողական է և սկզբունքային՝ հիմնված միջազգային իրավունքի և արդարության վրա»։

«Մենք հուսով ենք, որ Հայաստանը վերջնականապես անհրաժեշտ քաղաքական կամքով և գործնական քայլերով կարձագանքի խաղաղության հասնելու մեր ձեռնարկած քայլերին: Կարևոր պայման է, որպեսզի կարգավորման գործընթացը հասնի տրամաբանական արդյունքի»,- ասել է ադրբեջանցի նախարարը։


Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի

Ձեզ գուցե հետաքրքրի