Արտաքին 3 տարի առաջ - 22:00 13-12-2022

Պուտինի ամենամյա մեծ ասուլիսն այս տարի չի կայանա

Ռուսաստանի նախագահ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ երկրի Վլադիմիր Պուտինի ամենամյա մեծ ասուլիսն այս տարի չի կայանա։ Ինչպես փոխանցում են ռուսական լրատվամիջոցները, Պեսկովն ասուլիսի չեղարկման պատճառը չի նշել։

Հաղորդվում է, որ վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ Ռուսաստանի նախագահը չի պատասխանի լրագրողների հարցերին, չի տա ընթացիկ տարվա վերաբերյալ իր գնահատականները, ինչպես նաև չի հայտնի հաջորդ տարվա ծրագրերի մասին։ «Մինչև հաջորդ տարվա սկիզբ նախագահի հետ մեծ մամուլի ասուլիս չի լինի»,- ասել է Պեսկովը։

Վերջինս միևնույն ժամանակ շեշտել է, որ Ռուսաստանի նախագահը արտասահմանյան ուղևորությունների ժամանակ շփվում է լրագրողների հետ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով Ռուսաստանում իշխանության ղեկին է 2000 թվականից, սկսած 2001 թվականից ամեն տարվա վերջում մեծ ասուլիս է անցկացնում, որտեղ պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։ 2008-2012 թվականներին, երբ զբաղեցնում էր Ռուսաստանի վարչապետի պաշտոնը, Պուտինը դադարեցրել էր այս ասուլիսները, սակայն 2012-ին՝ նախագահի պաշտոնում կրկին ընտրվելուց հետո վերսկսել է իր մեծ ասուլիսները։ Նախորդ տարվա ասուլիսը տևել է ավելի քան 4 ժամ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը