Ներքին 3 տարի առաջ - 16:25 13-12-2022

Դավիթ Բաբայանը միջազգային հանրությանը կոչ է անում զսպել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը, ով Ֆրանսիա կատարած այցից հետո չի կարողացել վերադառնալ Արցախ՝ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու պատճառով, միջազգային հանրությանը կոչ է անում զսպել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը:

Մամուլի ասուլիսի ընթացքում Բաբայանն ընդգծեց, որ Արցախը շարունակում է մարտնչել. «Մենք բոլորս հիմա պետք է միասնական ճակատով հանդես գանք, և ցանկանում եմ կոչ անել ողջ հայությանը, որպեսզի միասնական ջանքերով մեր ձայնը լսելի դարձնեն միջազգային տարբեր ատյաններին: Միջազգային հանրությանն էլ կոչ ենք անում քայլեր ձեռնարկել և զսպել Ադրբեջանի մարդատյաց, հայատյաց, ցեղասպան քաղաքականության դրսևորումը և ամեն ինչ անել, որպեսզի ճանապարհը բացվի, որովհետև մենք գիտենք, թե ինչ հետևանքներ դա կարող է ունենալ»,- ասաց Բաբայանը:

Նա ընդգծեց, որ ադրբեջանական կողմը, փակելով Լաչինի միջանցքը, որն Արցախի համար աշխարհի հետ կապվելու միակ ճանապարհն է, փորձում է կաթվածահար անել Արցախը:

Ասուլիսին մասնակցում են նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, որոնք Երևան էին ժամանել՝ մասնակցելու դեկտեմբերի 12-ին մեկնարկած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումին և չեն կարողանում Արցախ վերադառնալ՝ ճանապարհի փակ լինելու պատճառով:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան