Ներքին 3 տարի առաջ - 14:41 13-12-2022

ՀՀ նախագահը մասնակցում է Անվտանգության խորհրդի նիստին․ մամուլի ծառայություն

ՀՀ նախագահն անձամբ հետևում է և տեղյակ է Արցախում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ նախագահական աշխատակազմի լրատվության վարչության պետ Աղասի Մարգարյանը։

«Հանրապետության նախագահն առավոտից մասնակցում է Անվտանգության խորհրդի նիստին։ Նիստի ավարտին գուցե որևէ հայտարարություն տարածվի»,- ասաց նա։

Աղասի Մարգարյանի խոսքով՝ անցած օրերի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը հեռախոսային կապի մեջ է եղել և՛ Պաշտպանության նախարարության, և՛ մյուս բոլոր գերատեսչությունների հետ։ Քննարկումներ են անցկացվել՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ճանապարհներ գտնելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Ավելի ուշ Oragir.News-ը հայտնել էր, որ Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի փակ է։ Մեր հայրենակիցների մի մասը գիշերել է Գորիսում, մի մասը` Լիսագորում։ Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով ավելի քան մեկ օր շարունակ փաստացի շրջափակման մեջ է Արցախի Հանրապետությունը և ոտնահարված են հազարավոր քաղաքացիների իրավունքները:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե