Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:41 12-12-2022

Էթնոս չհամարելո՞ւ, թե՞ պադոշության սինդրոմ. ինչու չի վիրավորվում Փաշինյանը թուրք բառից

«Ես չեմ վիրավորվում, երբ ինձ ասում են թուրք»,-այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան իրեն վիրավորողներին։

Արդյոք մեզ համար թշնամու անունով դիմելը վիրավորանք չէ։ Իհարկե դա այդպես է, բայց փաստորեն, գոյություն ունի հայ, ում համար թուրք բառը վիրավորանք չէ, ու գուցե՝ անգամ հաճոյախոսություն։

Հասկանալու համար, թե արդյոք հոգեբանական խնդիրներ չեն դրանք, որոնք, օրինակ, գալիս են մանկուց, կամ արդյոք հայոց պատմությունը վատ ուսումնասիրելու հետևանքով է նման գիտակցումը, որ նրանք, օրինակ, մեր թշնամիները չեն, չնայած Փաշինյանը հաճախ է ակնարկում թշնամու հետ եղբայրական հարաբերությունների մասին՝ ղեկավարին անվանելով կիրթ և կառուցողական, Oragir.News-ը զրուցեց «Ժեստ» հոգեբանական կենտրոնի ղեկավար Արկադի Մեհրաբյանի հետ։



Oragir.news-ի հետ զրույցում, անդրադառնալով թեմային, Մեհրաբյանն ասաց.

«Ընկալման հարց է։ Մարդու մոտ վիրավորանքը հասկացողության հարց է, որն առաջանում է ինքնագնահատականից։ Շատ էական չէ այստեղ՝ խոսքը վերաբերում է թուրքին, թե ինչ-որ հայհոյանք տաս նրան, կամ անվանես էշ։ Եթե ինքը չի վիրավորվում, մնացած բաներն էական չեն։ Եթե մարդ, օրինակ, ցավի, նյարդայնանալու զգացողություն չունի, միևնույն է, բան չի զգա, ու նաև միևնույն է, քթին խփես, թե ասեղով ծակես, թե վառես, միևնույն է, ցավ չի զգում, օրինակ՝ բորոտները։ Սա հոգեվիճակ է, որը կարող է լինել ձեռքբերովի կամ տրավմաների արդյունքում կարող է լինել։ Իր դեպքում՝ իրեն այնքան են ասել, որ վիրավորանքն իր համար արդեն էլ վիրավորանք չէ։ Ո՞նց է մարդ ադապտացվում մթին, որ միանգամից մտցնում ես մութ տեղ, սկզբում ոչինչ չի երևում, հետո սկսում է տեսնել։ Մեր մեջ ասած՝ սկսել է «պադոշ» դառնալ»։

Մեհրաբյանի խոսքով, օրինակ, վիրավորանքի շեմեր կան. «Իր մոտ, հնարավոր է, վիրավորանքի շեմ գոյություն չունի։ Ինքն անզգամի մեկն է։ Այսինքն՝ արժանապատվություն, թասիբ, նմանատիպ երևույթներ իր համար գոյություն չունեն։

Մանկությունից կարող է այն ձևավորվել, այնպես չէ, որ այն ձևավորվում է միայն փոքր տարիքում, մեծ տարիքում էլ կարող է այն լինել։ Նորմալ մարդու, նորմալ հայի համար այն կարող է վիրավորանք լինել, բայց փաստորեն, իր համար դա վիրավորանք չէ։ Մենզ՝ որպես հայի, էթնոսիհամար, բնականաբար, յուրաքանչյուր հայի համար վիրավորանք է։ Նա գուցե իրեն չի համարում էթնոս, ինքը պադոշ է, իր համար ոչ մի բան վիրավորական չէ»։

Ազգագրագետ Հասմիկ Բաղրամյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով թեմային, ասաց, որ կա համընդհանուր թշնամություն.



«Թշնամությունը լավ բան չէ։ Ես գիտեմ, որ նույն ձևով հայ բառն է վիրավորական։ Ասում են՝ հո դու հա՞յ չես։ Այդ թշնամությունը ունի հարյուր տարվա պատմություն, մենք եփվում ու սերունդներին մեծացնում ենք այդ թշնամանքի մեջ՝ արդեն կոդավորված։ Դա լա՞վ է։ Ով որ նման բան է ասում, նա ֆաշիստ է, քանի որ նոր դարաշրջանում, ցիվիլ երկրում նման բան ասողը իսկապես ֆաշիստ է։ Դա հիմք է հանդիսանում ցեղասպանությունների, դաժանությունների։ Հիմա եթե նրանք այդքան ֆաշիստ ու դեբիլ են, իրենք թիրախավորել են հայրեին, մենք պետք է նույնը չանենք, այլ մի քանի քայլ բարձր լինենք, մենք պետք է մի բան էլ իրենց խղճանք, քանի որ իրենք հոգեկան հիվանդ ու մանյակ են։ Ես Փաշինյանի երկրպագուն չեմ, առհասարակ որևէ մեկին չեմ ընդունում, որովհետև բոլորը նույն համակարգի մեջ են, չկա լավ ու վատ։ Կա համակարգ, որն աշխատում է իր համապատասխան ծրագրով։ Պետք է մտածել էներգիաների մասին, կա սիրո, բարության, ու կա թշնամանքի, ատելության էներգիա։ Իմ թշնամին, օրինակ, խաբեբա, գցող, գող հայն է, Հայը երկիր մոլորակի համակարգում պետք է լինի բարձրյալ, ինքը կոչվում է հենց բարձր։ Կարևոր չէ՝ մենք պետությունը կորցրինք, նա պետք է լինի երանելի մի բան՝ Սպարտայի նման․ թեև Սպարտան հիմա չկա, բայց համարվում է սպարտացին բարության, գեղեցկության խորհրդանիշ։ Ինքը պետք է հավաքական լինի, ու դրան է պետք ձգտել։ Մեր քաղցկեղը մեր օլիգարխիկ համակարգն է, մեզ գցող, խաբողն է, կա խոզ հայ, շուն դավաճան հայ, այ իրենք են առաջնային թշնամին, ոչ թե թուրքը։ Մինչև պետական քաղաքականությունը՝ գոյություն ունի երեք շերտ՝ առաջինն ազգային քաղաքականությունն է, երկրորդը՝ մշակութային, երրորդը՝ պետական։ Եթե չկա ազգային քաղաքականություն, մնացած որևէ բան լինել չի՛ կարող։ Մենք հանցագործ ենք, որ չունենք ազգային քաղաքականություն։ Այ դրանք, որ չլինեն, ով ուզում է՝ լինի, կլինի Նիկոլը, թե ով, ոչ մի բան մեզ մոտ չի՛ ստացվելու, հիմք որ չլինի, տուն կարո՞ղ ենք կառուցել, չէ՛։ Հիմա դա է, մենք հիմք չունենք, հինգերրորդ հարկի մասին ենք մտածում, բա պետք է քանդվի։ Հիմա ասաց , թե չի՛ վիրավորվի իբր թուրք բառից, հա՛, գլոբալ առումով չեմ վիրավորվի»։

Հիշեցնենք, որ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չի վիրավորվում, երբ իրեն թուրք են անվանում։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան