Տեսանյութ Ներքին 3 տարի առաջ - 23:09 12-12-2022

Դուք բոլորդ քահանաներ եք, բոլորդ վարչապետներ եք. հին տեխնոլոգիան՝ ապազգային ու հակապետական գործիք

Հայաստանում գրանցված 67 կրոնական կազմակերպություն կա. դրանցից շատերը թաքնված ականներ են հայոց ազգայինի և պետականության հիմնասյուների տակ. խնդրի մասին Oragir.News-ի հարցերին է պատասխանել Գևորգյան հոգևոր ճեմարանի աղանդագիտություն առարկայի դասախոս տեր Ղևոնդ ավագ քահանա Մայիլյանը:

Նա պատմում է, որ Հայաստանում 20-րդ դարի վերջերին և 21-րդ դարի սկզբներին կրոնական կազմակերպությունների թիվն աճել է՝ կապված քաղաքական իրադրության հետ: Սակայն հաճախ կրոնական կազմակերպության քարոզիչներն էլ չգիտեն՝ ինչու են հենց այստեղ այս քարոզչությունը տանում. նրանք հաճախ միայն կատարողներն են այն գործի, որի խմբավարը մնում է ստվերում:

Տեր Ղևոնդը փաստում է, որ այստեղ էլ կրոնական՝ հատկապես նոր կազմակերպությունների քարոզչությունը գործում է հին սկզբունքով. վերցնում են Ավետարանից մի քանի հատված, օգտագործում՝ կոնտեքստից կտրելով, և դրանցով հիմնավորում են իրենց գաղափարները: Իսկ նրանց գաղափարները, առաքելությունը հաճախ ապազգային են և հակապետական՝ զենք չվերցնել, հայրենիքին նվիրումով ծառայելու երդում չտալ, չծառայել պետական որևէ կառույցում, չանել որևէ՝ ազգայինը պահելուն ուղղված աշխատանք:

Հայկական իրականության մեջ գործող կրոնական կառույցները, ինչպես նշում է տեր Ղևոնդը, մեծամասամբ երիտասարդների են ձգտում բերել իրենց դաշտ՝ շահագրգռելով տարբեր ձևերով, այդ թվում՝ արտերկրի համալսարաններում ուսումն ապահովելու ծրագրերով: Նրանց գործունեությունն ուղղված է երեք ինստիտուտ քանդելուն՝ հայրենիքը, դպրոցն ու ընտանիքը, և դա իրենք անում են նախևառաջ խարխլելով Հայ առաքելական եկեղեցու ավանդույթային համակարգը:

Տեր Ղևոնդը հիշեցնում է, որ վերջերս նեոխարիզմիատներից մի խումբ հայոց բերդաքաղաք գրավյալ Շուշիում իրենց գոհունակությունն էին հայտնել Շուշիի՝ ադրբեջանցիների տիրապետության տակ անցնելու առումով: Մասնագետը փաստում է, որ այս խմբի կրոնական կազմակերպությունները բավական լուրջ ֆինանսական միջոցներ ունեն, և սնվելով արտերկրից՝ այստեղ հանդես են գալիս՝ կատարելով դրսի հրահանգները:

Ներկայացնելով Սան Մեն Մունի օրինակը՝ տեր Ղևոնդը փաստում է, որ Հայաստանը նոր կրոնական ուղղությունների համար փորձադաշտ է, և այստեղ հաջողված փորձը շատ հաճախ նրանք ներդնում են նաև այլ երկրներում: Խնդիրն այն է, որ մեր երկրում չկա կրոնական փորձագետների հաստիք, չի վերահսկվում բովանդակությունն այն գրքերի, ու «բաշխվում են» փողոցներում, այն քարոզների, որ հնչում են փակ սրահներում:

Նա փաստում է, որ թեպետ մեր երկրում արգելված է քարոզչությունը մանկահասակ երեխաներին, սակայն դա ևս մնում է անվերահսկելի այդ փակ կառույցներում: Կրոնական և խղճի ազատության մեր օրենքը թերի է, պիտի վերանայվի. փաստում է մասնագետը: Եվս մեկ խնդիր էլ է նշում տեր Ղևոնդը. կրոնական կազմակերպությունները չեն հարկվում, և ձեռնտու է նրանց անվան տակ նաև բիզնես գործունեություն ծավալելը. որքանով է խնդիրը համընդհանուր՝ հնարավոր չէ ասել կրկին ոլորտի բացառիկ անվերահսկողության պատճառով:

«Պատմությունը սիրում է որոշ դրվագներ վերարտադրել: Արցախյան առաջին պատերազմից հետո կրոնական կազմակերպությունները ներխուժեցին Արցախ, քանի որ շատերը հետպատերազմյան երկորւմ կարիք ունեին բուժման, սննդի: Այսօր՝ այս պատերազմից հետո կրկին նույն վիճակն է. ակտիվանում են նեոխարիզմատները, եհովայի վկաները»,- նշում է տեր Ղևոնդը:

Նա հիշեցնում է հին տեխնոլոգիան՝ ինչպես էր Եվրոպայում սկսվում կրոնական ազատության շարժումը՝ «Դուք բոլորդ քահանաներ եք, բոլորդ հոգևորականներ եք, ինչպես քաղաքականության մեջ է ասվում, բոլորդ վարչապետներ եք»: Իսկ այսօր Եվրոպայում եկեղեցիները համատարած մզկիթների ու թանգարանների են վերածվում, քրիստոնյա Եվրոպան դառնում է աթեիստ ու մուսուլման. դա է սպառնում նաև մեզ, եթե թույլ տանք իր ազգապահպան դերից վար բերել Հայ Եկեղեցին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ