Ներքին 3 տարի առաջ - 15:50 12-12-2022

Ինչու են ազատվել փոխվարչապետն ու նախարարը

Այսօր «սեփական դիմումի» համաձայն պաշտոններից ազատվել են փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը և ԿԳՄՍՆախարար Վահրամ Դումանյանը։ Թեև երկուսի հրաժարականն էլ խիստ սպասելի էր, ավելին՝ ուշացած, բայց մեզ հայտնի դարձավ, որ հրաժարականի պատճառը այլ հանգամանքներ են։

Մեր աղբյուրները հայտնում են, որ այս քայլով վարչապետը պատժել է երկու պաշտոնյաներին Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում ռեկտորի ընտրությունը տապալելու համար։

Հիշեցնենք, որ չնայած իշխանությունն ամեն ինչ անում էր, որ ռեկտորի պաշտոնում ընտրվի Լեզվի տեսչության ղեկավար Դավիթ Գյուրջինյանը, այնուհանդերձ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանին 12 կողմ, 8 դեմ ձայնով հաջողվեց վերընտրվել։

Համբարձում Մաթևոսյանն այս համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահն է, իսկ Դումանյանին պատժում են որպես ոլորտի կուրատոր, որ չկարողացավ այնպես անել, որ կառավարության ներկայացուցիչները դեմ քվեարկեն գործող ռեկտորին։

Հոգաբարձուների խորհրդում 10 անդամ ներկայացված է բուհից, 10 անդամ՝ կառավարությունից։ Ռեկտորը վերընտրվել է կառավարության և նախարարության ներկայացուցիչներից 2-ի կողմ ձայնի շնորհիվ, այժմ փնտրում են, թե ովքեր են «իշխանության խոսքը գետնով տվել»։

Ի դեպ, բացի տարատեսակ կառույցներ Բրյուսովի համալսարան գործուղելուց և ստուգումներ անելուց, «Հայկական ժամանակ» թերթով նյութեր հրապարակելուց, ռեկտորի ընտրության օրը Հանրային հեռուստաընկերությամբ մի ռեպորտաժ հեռարձակվեց, որում հայհոյանքներ էին հնչում նախարարի հասցեին։

Սա թերևս ազդակ էր, որ Դումանյանին այս «պռավալը» չի ներվելու, պաշտոնանկ արված նախարարի ոճով ասած՝ սա այն ծակը չէր, որ լցնեին ու գնար։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է