Թուրքիայի «Ապագա» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թեմային։
Թուրքական YeniCag–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ընդդիմադիր «Ապագա» կուսակցության նախագահ Ահմեդ Դավութուղլուն, անդրադառնալով Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, ասել է, թե հիմա ճիշտ ժամանակն է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։
«Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ կարողացավ «իր հողերի» զգալի մասը հետ վերցնել Հայաստանից։ Հայաստանը քաղաքական և տնտեսական խնդիրներ ունի։ Թուրքիայի համար լավ ժամանակ է իր ուզածը Հայաստանից վերցնելու համար»,- ասել է Դավութօղլուն։