Ներքին 3 տարի առաջ - 12:15 12-12-2022

Համբարձում Մաթևոսյանն ու Վահրամ Դումանյանն ազատվելու են պաշտոններից

Radar Armenia-ի տեղեկություններով` ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ու ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ազատվել են պաշտոններից։

Oragir.News-ի հետ զրույցում ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը հաստատեց տեղեկությունը․ «Վահրամ Դումանյանը պաշտոնից ազատման դիմում է գրել։ Առայժմ այսքանը»,-ասաց նա՝ հրաժարվելով պատասխանել հարցին, թե որն է հրաժարականի պատճառը։

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն Պետ Արմեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Համբարձում Մաթևոսյանի պաշտոնից ազատման մասին տեղեկատվությանը չի տիրապետում։

Նշենք, որ Radar Armenia-ն փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի անվան հետ է կապվում։ կայքի ղեկավարը Ավինյանի գրասենյակի նախկին ղեկավար Վարագ Սիսեռյանն է։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է