Ներքին 3 տարի առաջ - 11:50 12-12-2022

Փակել Լաչինի միջանցքը՝ նշանակում է ԼՂ հայությանը դատապարտել ցեղասպանության 3 տարբեր սցենարներով․ Փաշինյան

«Պետք է ընդգծել այն սադրանքները, որոնք տեղի են ունենում Լաչինի միջանցքում։ Ոմանք փորձում են Լաչինի միջանցքը զուգահեռել տարածաշրջանում գոյություն ունեցող այլ կոմունիկացիների կամ հնարավոր կառուցվելիք կոմունիկացիաների հետ, բայց պիտի ընդգծեմ, որ Լաչինի միջանցքը ցեղասպանության կանխարգելման միջանցք է։ Փակել այդ միջանցքը, դադարեցնել այդ միջանցքի գործողությունը` նշանակում է ԼՂ հայությանը դատապարտել ցեղասպանության 3 տարբեր սցենարներով։

Առաջին սցենարը կարող է լինել զուտ հայաթափման սցենար, երբ պարզապես ԼՂ հայերը հնարավորություն չունեն ապրել իրենց տներում, իրենց հողում, ինչի մինի մոդելը տեսնում ենք ԼՂ Հադրութի շրջանում, որտեղ 2020-ի 44-օրյա պատերազմի հետևանքով այսօր ոչ մի հայ չի ապրում։ Ընդ որում, պիտի ընդգծեմ, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունը նախատեսում է փախստականների վերադարձ ԼՂ և հարակից շրջաններ, բայց մինչև այսօր նույնիսկ ՄԱԿ–ի փախստականների աշխատակիցները տվյալ տարածքներ մուտք գործելու հնարավարություն չեն ունեցել»։

Հաջորդ սցենարն էլ, ըստ Փաշինյանի, ինքնության կորուստն է, ինչի վառ ապացույցն է Ադրբեջանի պայքարը Լեռնային Ղարաբաղի տեղանունների և պատմամշակութային հուշարձանների դեմ։ «Հայկական պատմամշակութային հուշարձանները փորձ է արվում ներկայացնել որպես այլ ծագում ունեցող: Ընդ որում, մենք այս հարցում էլ գուցե շատերի համար քննադատելի ճկունություն ենք ցուցաբերում՝ ասելով, որ գուցե չարժի դա դարձնել միջպետական բանաձեւ, դրա համար կա միջազգային մասնագիտացված կառույց՝ ՅՈՒՆԵՍԿՕ, որն ունի բոլոր հմտությունները՝ գնահատելու պատմամշակութային հուշարձանների ծագումնաբանությունը: Սա պարզապես անշուչ կառույցների դեմ պայքրա չէ, ինքնության դեմ պայքար է: Այդ պայքարի նպատակն է ի ցույց դնել, որ հայերը ԼՂ-ում ապրելու իրավունք չունեն: Պետական մկարդակով տրվում է հանձնարարություն, որ հայկական որմնագիր արձնագրություններ ջնջվեն եւ դրանց փոխարեն տեղադրվեն «իրական» պատմկան իրողություններն արձանագրող արձանագրություններ: Սա այլ կերպ, քան ցեղասպանության նախապատրաստություն կամ առնվազն այդպիսի միտում ունեցող քաղաքականություն, շատ դժվար է որակել:

Եվ երրորդ սցենարը բուն ֆիզիկական ոչնչացումն է, որի նախանշանները տեսել և տեսնում ենք մինչ օրս»,-հայտարարեց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան

Ձեզ գուցե հետաքրքրի