Ներքին 3 տարի առաջ - 21:47 11-12-2022

Քանի դատապարտյալ է դիմել փախուստի 2020-2022 թթ-ին

Դեկտեմբերի 3-ին «Մաշկաբանության ազգային կենտրոնում» բուժվող, նախկինում մի քանի անգամ դատապարտված Գասպար Պողոսյանի (1981թ․ ծնված ) փախուստի դեպքով «Արմավիր» ՔԿՀ-ի պահպանության ապահովման բաժնի 3 ծառայողների նկատմամբ նախաձեռնվել է վարույթ պաշտոնեական անփութության հատկանիշներով։

Այս մասին Oragir.News-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ քրեակատարողական հիմնարկի հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։ Սա այս տարվա ընթացքում արձանագրված ՔԿՀ-ից փախուստի երկրորդ դեպքն էր։ Առաջինի դեպքում ՝ «Աբովյան» ՔԿ բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալը սահմանված ժամկետում չէր ներկայացել ՔԿՀ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում դատապարտյալը հայտնաբերվել և տեղափոխվել է «Աբովյան» ՔԿՀ։ Փախուստի դեպքով հարուցված քրեական գործը կարճվել էր՝ հանցակազմի բացակայության հիմքով և որևէ անձ պատասխանատվության չէր ենթարկվել։ 2021 թ-ին նույնպես արձանագրվել էր փախուստի 2 դեպք։

Հատկանշական է, որ 2 դեպքում էր փախուստի դիմած անձինք հայտնաբերվել են նույն օրը։ Առաջինի դեպքում «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձը փախուստի էր դիմել Վաղարշապատի բժշկական կենտրոնից և հայտնաբերվել էր նույն օրը։ Այս դեպքի առիթով նույն հիմնարկի պահպանության ապահովման բաժնի 3 ծառայողների նկատմամբ պաշտոնեական անփութություն կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը ներկայումս գտնվում է դատաքննության փուլում։ Երկրորդի դեպքում «Արթիկ» ՔԿ բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալն էր դիմել փախուստի։

Այս դեպքով հարուցված քրեական գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ 2020 թ-ի ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից կատարված փախուստի կամ փախուստի փորձի դեպքեր չեն արձանագրվել։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է