Ներքին 3 տարի առաջ - 17:33 11-12-2022

Երևանում բախվել են Mercedes CLS63-ն ու Opel-ը․ shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում Շիրակի փողոցում թիվ 21 շենքի դիմաց բախվել են Mercedes CLS63 և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժշիկների հերթապահ խմբերը։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Պարեկները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու վիրավորներից երեքին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։
Վթարի փաստով՝ Վ․ Բաբաջանյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայութունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Վթարի վայրի հարևանությամբ ապրող քաղաքացիներն ասում էին․ «Այս հատվածում ճանապարհատրանսպորտային պատահարներ հաճախակի են լինում։ Ում ասես՝ դիմել ենք։ Անգամ, վերջերս այստեղ այցելեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, ավագանու առաջիկա ընտրություններում «Իմ Քայլի» քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, ում նույնպես դիմեցինք, որպեսզի այս հատվածում տեղադրվեն լուսակիրներ։

Նա խորհրդավոր հայացքով լսեց մեզ, խոստացավ, որ խնդիրը կլուծի, բայց մինչև այժմ նրա կողմից «ոչ գվվոց ենք լսում, ոչ բվվոց»։ Ճիշտն ասած՝ հույս էլ չունենք, որ մի բան կանի»։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է