Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 21:40 10-12-2022

Արցախի և Սյունիքի իրավիճակի հանգուցալուծումը կախված է աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների շահերից․ քաղաքագետ

Բիշքեկում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովից հետո կոնկրետ փոփոխություններ ակնկալելը ճիշտ չէ։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահի հետ Փաշինյանի կողմից բարձրացված Բերձորի միջանցքում ադրբեջանական սադրանքներին։

«Նախ, մենք պետք է փորձենք հասկանալ, թե որն էր ադրբեջանական սադրանքի նպատակը։ Այստեղ կարծիքները տարբեր կարող են լինել։ Բայց, երևի առաջին հերթին ադրբեջանցիները ճանապարհը փակելով փորձ են անում լուծելու իրենց հիմնական խնդիրը։ Դրանով ուզում են դնել Սյունիքի «միջանցքի» խնդիրը։ Իրենք ուզում են Լաչինի միջանցքն ու Սյունիքի այդ ճանապարհը կարգավիճակով նույնացնել։ Եվ ընդհանրապես, իրենց խնդիրն է Սյունիքը կտրել Հայաստանից։ Եվ Նախիջևանով ու Թուրքիայով այդ «թուրքական աշխարհի» ճանապարհը բացել՝ դեպի Միջին Ասիա։ Կարծում եմ, որ հիմնական խնդիրը հայերի վրա ճնշում գործադրելն էր՝ այդ «միջանցքի» հարցեր ինչ-որ առաջընթացի համար»,- ասաց նա։

Քաղաքագետի գնահատմամբ՝ արևելք- արևմուտք ճանապարհը ձեռնտու է նաև Ռուսաստանի համար։ «Եվրոպայից կտրվելով, ըստ էության, դեպի Թուրքիա ցամաքային ճանապարհը ռուսների համար կարևոր է դարձել։ Սակայն, ռուսների համար կարևոր է նաև վերահսկողությունը լինի իրենց միջոցով։ Մյուս կողմից, բնականաբար, չեն ուզում, որ վերահսկողությունը կամ Սյունիքն ամբողջովին անցնի ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Դրան դեմ է նաև Իրանը։ Այս պրոցեսի մեջ պետք է դիտարկենք, թե ինչ է կատարվում»,- ասաց նա։

Փորձագետի գնահատմամբ՝ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններ տարբեր խաղ են խաղում։ Հենց այդ խաղերի վերջնարդյունքով էլ հնարավոր կլինի հասկանալ ստեղծված իրավիճակի ընթացքը։ «Արևմուտքում կան հակաիրանական ուժեր՝ հիմնականում Մեծ Բրիտանիայի գլխավորությամբ, որոնք ցանկանում են Սյունիքը Հայաստանից կտրել։ Եվրոպայում կան ուժեր, որոնց համար ապագայի առումով գուցե կարևոր է այդ հյուսիս- հարավ ճանապարհը։

Գուցե դրանց մեջ նաև Ֆրանսիան է, որ Իրանից ինչ-որ ճանապարհ անցնի դեպի Սև ծով։ Սա նաև Ռուսաստանի շահերի դեմ է։ Այսպես տարբեր կենտրոններ տարբեր շահերի խնդիր են դրել։ Եվ նաև Արցախի հարցը, Լաչինի միջանցքը և ճանապարհն ու կոմունիկացիաները պետք է տարբեր կենտրոնների շահերի կոնտեքստում դիտարկել»,- ասաց նա։

Այս առումով, Ստեփան Դանիելյանի գնահատմամբ, ռուսների համար ձեռնտու չէ, որ Սյունիքի ճանապարհը հայտնվի թուրքական վերահսկողության տակ։ «Թե նրանք ինչ քայլերի են ընդունակ՝ չեմ կարող ասել։ Բայց Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները նույնպես գնալով լարվում են։ Որովհետև նույն Սևծովյան ֆորումին Ադրբեջանը կողմ է քվեարկել, որ Ռուսաստանն ագրեսոր երկիր է։ Նաև դադարեցրել է ռուսական նավթի տեղափոխումն իր տարածքով ու Վրաստանով դեպի Եվրոպա։

Այսինքն, այն հարցը, թե մենք ապագայում ինչ պետք է ակնկալենք՝ անընդհատ փոփոխման պրոցեսի մեջ են մտնում և կախված են հանգամանքներից, որոնք անընդհատ զարգացման մեջ են»,- ասաց նա։

Ըստ փորձագետի, այդ հանգամանքներից մեկն էլ ռուս- ուկրաինական պատերազմն ու դրա հանգուցալուծումն է։ «Մեզ համար ամենակարևորն այն է, որ աս գործընթացը ձգձգվի, մինչև որոշ հարցերում ու Իրանի միջուկային ծրագրում պարզություն մտնի, որովհետև ամերիկացիները կարծես թե նորից Իրանին առաջարկում են բանակցություններ սկսել, քանի որ տեսան, որ այդ երկրի ներսում ընթացող հակապետական այդ շարժումներն իրենց արդյունքին չեն հասնում՝ քաղաքականության փոփոխության են նորից գնում»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
21:10 Նիկի Մինաժը՝ Սպիտակ տան ուշադրության կենտրոնում․ ինչո՞ւ են խոսել նրա հնարավոր նշանակման մասին