Ներքին 3 տարի առաջ - 12:39 10-12-2022

Արցախի լիակատար ազատության, մեր ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնման պայքարը դեռ ավարտված չէ․ Արթուր Թովմասյան

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ԼՂՀ անկախության հանրաքվեի, ԼՂՀ Սահմանադրության օրվա և Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ուղերձ է հղել.

Սիրելի´ հայրենակիցներ
Ամբողջ աշխարհում դեկտեմբերի 10-ը նշանավորվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր:

Արցախում 3 տասնյակից ավելի է` դեկտեմբերի 10-ը նշվում է նա որպես պետակա անկախության հանրաքվեի և ԼՂՀ Սահմանադրության oր:

1991 թվականի այս օրը Արցախի բնակչությունը ԼՂՀ անկախության հանրաքվեով արտահայտել է անկախ պետություն ունենալու իր կամքն ու նվիրվածությունը , իսկ 2006 թվականի նույն օրը ժողովրդավարական և օրինական երկիր ստեղծելու պատրաստակամությամբ ընդունել է ԼՂՀ Սահմանադրությունը:

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը պատահական չէր ընտրված. Արցախյան շարժումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ծնունդն ու գոյությունը մարդու իրավունքների, հիմնարար սկզբունքների, ժողովուրդների հավասարության և նրանց ինքնորոշման իրավունքի անքակտելի մասն են:

Արցախահայությունը, հավատարիմ երկու հանրաքվեներով արտահայտած իր ցանկությանն ու անփոփոխ դիրքորոշմանը, այսօր էլ նույն վճռականությամբ ու նվիրվածությամբ պատրաստ է տեր կանգնելու և ամրապնդելու անկախ պետականության ձեռք բերած արժեքները, ապրելու, շենացնելու և զարգացնելու բազմաթիվ կորուստների ու զրկանքների գնով պահպանած պապենական հողը, պայքարելու իր իրավունքի ինքնորոշման արդարացի լուծման համար:

Արցախի լիակատար ազատության, մեր ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնման պայքարը դեռ ավարտված չէ․ այն շարունակվում է։

Մեր ընտրած ուղուց այլևս շրջադարձ չկա, այն արդար է և սրբագործված մեր հերոս նահատակների արյամբ:

Խաղաղություն մեր Հայրենիքին, ամուր կամք,համբերություն և բարեկեցություն հերոսական մեր ժողովրդին:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում