Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 21:56 09-12-2022

Շիրակի մարզպետն աշխատակազմին է ներկայացրել Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր Անիի համայնքապետարանի վարչական շենքում աշխատակազմին և համայնքային ենթակայության կազմակերպությունների ղեկավարներին է ներկայացրել ՀՀ վարչապետի որոշմամբ Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Արման Սարիբեկյանին։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։

Մարզպետը խոսքում նշել է, որ Արման Սարիբեկյանը համայնքում պաշտոնավարելու է մինչև նոր ընտրությունների անցկացումը, սահմանված կարգի համաձայն, կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշանակելու է առաջիկա ՏԻՄ ընտրությունները և սահմանված մոտ ժամկետում Անի համայնքում կկայանան ընտրություններ։

«Ես ուզում եմ արձանագրել, որ համայնքային իշխանությունները 2018 թվականից հետո ոտք չէին դրել համայնքապետարան և այսօր մենք հստակորեն կարող ենք փաստել, որ հեղափոխությունը մտել է Անի համայնք։

Պարոն Սարիբեկյան, ես վստահ եմ, որ դուք գիտակցում եք, թե ձեր ուսերին ինչպիսի բեռ և պատասխանատվություն է դրված՝ համայնքի ժողովրդի առաջ առաջինը, սպասումների առաջ, ինչու չէ նաև քաղաքական ուժի առաջ, որովհետև այս պատասխանատու ժամանակահատվածում՝ շուրջ երեք ամիս ու կես, դուք պաշտոնավարելու եք մինչև ՏԻՄ ընտրությունների անցկացումը։ Բավականին բարդ գործընթաց է լինելու, քանի որ փաստացիորեն համայնքն այս պահին չունի ավագանի և դա բավական բարդացնում է աշխատանքը։ Ընթացիկ տարում չի հաստատվելու բյուջե և հաջորդ տարվա բյուջեն գործելու է նախորդ տարվա համամասնությամբ։ Ցավով պետք է արձանագրեմ, որ այն սուբվենցիոն ծրագրերը, որոնք նախապես ներկայացված էին, նույնպես չեն կարող հաստատվել ավագանու բացակայության պարագայում»,- նշել է մարզպետը։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի