Ներքին 3 տարի առաջ - 12:59 09-12-2022

Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիները համարակալվելու և հաշվառվելու են. 100 հազար գլուխ կենդանի արդեն համարակալվել է


Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիները համարակալվելու և հաշվառվելու են։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։

Նա ասաց, որ այդ ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ, Ավստրիական զարգացման գործակալության, Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամի աջակցությամբ։

«Տեղի են ունենում բազմաթիվ բռնկումներ, որոնք համաճարակաբանները և անասնաբույժները պետք է կառավարեն։ Իսկ կենդանիների դեպքում չգիտենք նրանց գտնվելու վայրը, ունենք անորոշություն։ Շատ կարևոր է, որ մենք կարողանանք իդենտիֆիկացնել կենդանուն։ Յուրաքանչյուր կենդանի իր ամբողջ կյանքի ընթացքում ունենում է մեկ իդենտիկ համար, եթե փակցված համարը ինչ-որ դեպքով վնասվում է, ապա այն փոխարինվում է նույն համարով։

Դա հնարավորություն է տալիս, որ մենք կարողանանք ապահովել կենդանական ծագման մթերքի հետագծելիությունը։ Արտաքին շուկաներում պահանջներից մեկը հենց հետագծելի սննդամթերքի առկայությունն է։ Երբ զարգանում են արտահանման շուկաները, այն նպաստում է, որպեսզի զարգանա նաեւ տեղի արդյունաբերությունը և անասնաբուծության ոլորտը։ Ֆերմերները հաճախ բողոքում են ֆինանսական ռեսուրսների հասանելիությունից, բանկերի համար նույնպես դժվարություն է առաջանում այդ ֆինանսական ռեսուրսները տրամադրել կենդանիների ձեռքբերման համար կամ գրավի առարկա դարձնել կենդանիներին, որովհետև իրենց չեն կարողանում իդենտիֆիկացնել»,- նշեց փոխնախարարը։

Ավստրիական զարգացման գործակալության երեւանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերի խոսքով՝ այս ծրագիրը բնակչության համար ապահովում է սննդային անվտանգություն. «Այն նաև կբարձրացնի արտադրանքի թափանցիկությունը։ Դա նաև կնպաստի ֆերմերի եկամտի հնարավորությունների աճին։ Կենդանու անձնագրի գոյությունը նաեւ բացում է տարբերի շուկաների դռները ֆերմերի համար։ Այն նաև կնպաստի նաև կենդանիների համար վարկային հնարավորությունների ստեղծմանը. նայում եք անձնագրին ու գիտեք՝ ինչ կենդանու հետ եք գործ ունենում»։

Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանն ասաց, որ 100 հազար գլուխ կենդանի արդեն համարակալված է, որոնց 30 տոկոսը ներառված է տեղեկատվական համակարգում.

«Սկզբնական շրջանում անասնաբույժների միջոցով բուն համարակալման գործընթացն է տեղի ունենում։ Ծրագիրն իր մեջ պարունակում է լայն ինֆորմացիա, կենդանու մասին գրեթե բոլոր տեղեկատվությունը. երբ է ծնվել, հոր և մոր մասին տեղեկատվություն, ինչ միջոցառումների է ենթարկվել, որտեղ է գտնվում կենդանին, ում է պատկանում եւ որտեղից է եկել, նշվելու է նաև արոտավայրերը»։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան

Ձեզ գուցե հետաքրքրի