Ներքին 3 տարի առաջ - 10:37 09-12-2022

Ոստիկանները բաժանմունքում դաժան ծեծի են ենթարկել առողջական խնդիրներ ունեցող քանդակագործին. ահազանգում է պաշտպանը


Ոստիկանները բաժանմունքում դաժան ծեծի են ենթարկել առողջական խնդիրներ ունեցող նկարիչ և քանդակագործ Էդուարդ Վանեսքեհյանին, ապա մի քանի օր անց կալանավորել նրան: Այս մասին ահազանգել է նրա պաշտպան Էդուարդ Հովհաննիսյանը:

Նա պատմեց, որ արվեստագետի տան հարևանությամբ գիշերային ակումբ է բացվել և այդ օրը տուն վերադառնալիս տեսել են, որ հարևաններն ահազանգել էին ոստիկանություն և պարեկներ ու ոստիկաններ էին ժամանել։

«Ամուսինները տեսնում են, որ իրենց կայանատեղիում արդեն ավտոմեքենա կա, ձայնային և լուսային ազդանշաններով ցույց են տալիս, որ մեքենան հանեն։ Նրանց է մոտենում ակումբից դուրս եկած մի մարդ, որն ալկոհոլի ազդեցության տակ էր, և վիճաբանության մեջ է մտնում Վանեսքեհյանի հետ:

Մոտենում է պարեկներից մեկը, հանդարտացնում իրավիճակը: Իր գնալուց հետո վիճաբանողներից մեկը հրահրում է, ոստիկանները նորից են գալիս, հորդորում են ավարտել վեճը, բայց չի հանդարտվում իրավիճակը: Պարեկների ավագն էլ հրահանգում է երկուսին էլ բերման ենթարկել: Այդ ժամանակ միջամտում են Վանեսքեհյանի կինը ու 15-ամյա աղջիկը, որը տնից ձայները լսելով՝ իջել էր ներքև ու խնդրում են բերման չենթարկել: Այդտեղ պարեկներից մեկը հրում է կնոջը, Վանեսքեհյանն էլ հայհոյում է, քաշքշուկ է սկսվում ու իրեն ձեռնաշղթաներով տանում են բաժին»,- ասաց Էդուարդ Հովհաննիսյանը:

Պաշտպանը նշեց, որ Վանեսքեհյանը ողնաշարի խնդիրներ ունի, քայլում է ձեռնափայտով և կոնքազդրային վիրահատության պետք է ենթարկվի։ Արվեստագետը, ըստ պաշտպանի, ոստիկանության բաժանմունքում խնդրում է ձեռնաշթղաները թուլացնել. «Ոստիկանները չեն արձագանքում, ինքն էլ սկսում է բարձրաձայն դժգոհություններ հայտնել, ոստիկանները նրան գցում են գետնին, հագուստը քաշում են գլխին ու սկսում են դաժան ծեծի ենթարկել՝ հիմնականում հարվածելով գլխին: Ծեծի հետևանքով նրա զույգ թմբկաթաղանթները պատռված են, գլխուղեղի ծանր ցնցում է ստացել, աչքերի շուրջ վնասվածքներ կան: Ծեծից հետո նա ձերբակալվում է»։

Նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ Վանեսքեհյանը տեղափոխվել է հիվանդանոց և մինչև դեկտեմբերի 5-ը բուժում ստացել։ Հիվանդանոցից դուրս գրվելուց անմիջապես հետո նա կալանավորվել է։ Պաշտպանի խոսքով, դեպքի առթիվ երկու վարույթ է նախաձեռված: Վանեսքեհյանը մեղադրվում է ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ, իսկ պաշտպանական կողմը բողոք է ներկայացրել խոշտանգման մասով:

«Իրենք գործը կառուցվել են բացառապես ոստիկանների ցուցմունքների հիման վրա, ինչն անթույլատրելի է Եվրոպական դատարանի բազմաթիվ նախադեպերով: Այլ ապացույցներ չկան այս գործում: Իսկ խոշտանգման գործում ոչ մի բան չի ձեռնարկվել, քննիչն այդ մասով նույնիսկ չի հարցաքննել Վանեսքեհյանին»,- հավելեց պաշտպանը:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին