Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քիչ առաջ իմացա, որ հրապարակայնացվել է Արգիշտի Քյարամյանի կողմից Հանրային ձայն անվանմամբ հաղորդաշարի հեղինակին 30 հազար ԱՄՆ դոլար փոխանցելու մասին /որպեսզի իր անձին չանդրադառնա/։
Հիմա հարցեր։
Այս արդեն հրապարակայնացված տեղեկությունը ՀՀ դատախազությունը, հակակոռուպցիոն կոմիտեն, ԱԱԾ-ն չեն անդրադառնալո՞ւ, չեն ստուգելու տեղեկության իսկությունը իրենց խողովակներով։
Չեն ճշտելու՞, թե որտեղից պաշտոնատար անձին ավելորդ 30 հազար ԱՄՆ դոլարը։
Կամ, այդ ինչի՞ց է այդպես վախեցած ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարը։
Կամ տվյալ գործողությունը չի՞ հանդիսանում քրեորեն հետապնդելի․ պաշտոնատար անձը, որն ի պաշտոնե պատասխանատու է հանցագործությունների դեմ, ինքն է կատարում նման հանցավոր գործողություն։
Ի վերջո ՀՀ վարչապետը հարցեր չունի՞ տալու այս թեմայով, կամ թե ՀՀ վարչապետի համար վստահելի՞ է նման վարքագիծ դրսևորող պետական այրը։
Կոռուպցիա չի՞, հա՞, կամ կոռուպցիայի դեմ այսպե՞ս եք պայքարում։
ՀՀ ԱԺ մեծամասնության պատգամավորներից իհարկե որևէ արձագանք սպասելն անիմաստ է։
Ի վերջո, սա զուտ անձնական բնույթի տեղեկություն չէ, որը կարողէ անտեսվել․ կամ պետք է հերքել, կամ շատ արագ ընթացք տալ։
Սպասենք»։