Ներքին 3 տարի առաջ - 18:41 08-12-2022

Չզարմանաք, եթե Նիկոլը և Ալիևը համատեղ ծրագրած իրականացնեն «Զանգեզուրյան միջանցքի» բացման օպերացիան․ քաղաքագետ

«Չզարմանաք, եթե մինչև այդ հանդիպումը Նիկոլ-Ալիև տանդեմի համաձայնությամբ կրկին տեղի ունենա պատերազմ, որի արդյունքում ադրբեջանցիները տարածքային մեծ կորուստներ պատճառեն մեզ։ Նիկոլ Անհողն ասի, որ, օրինակ՝ Բերձորի միջանցքը բաց պահելու համար ես ստիպված եմ ադրբեջանիներին տալ իրենց ուզած «Զանգեզուրի միջանցք»-ը, որպեսզի փրկեմ Արցախում ապրող 120 հազ․ մեր հայրենակիցներին»։ Oragir.News-ի հետ զրույցում հետհայացք գցեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով առաջիկայում նախատեսվող Փաշինյան-Ալիև հանդիպմանն ու առաջիկայում հնարավոր պատերազմի վերբերյալ կանխատեսումներին։

Ըստ փորձագետի՝ այդպիսի օրինակի արդեն իսկ ականատես եղել ենք, երբ 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո 3 կարճատև պատերազմների հետևանքով ունեցանք ահռելի քանակությամբ զոհեր և մեծ տարածքային կորուստներ։

«Այս երկու տարիների ընթացքում նույն Նիկոլը բազմաթիվ տեղերում՝ լինի դա Սանկտ-Պետերբուրգում, լինի դա Բրյուսելում, լինի դա Պրահայում, լինի դա Մոսկվայում, թե Սոչիում՝ բազմաթիվ անգամ հանդիպել է Ադրբեջանի բռնապետի հետ։ Էլ չեմ ասում, որ նույն արտգործնախարարների մակարդակով են տեղի ունենում հանդիպումներ, և դա բացարձակ չի խանգարում, որպեսզի Ադրբեջանը դիմի ագրեսիայի ու հասնի իր ցանկալի արդյունքներին՝ կարճատև պատերազմների միջոցով։ Հիշում եք․ 10 հազ․ քկմ տարածք նվիրեց թուրքերին և ասաց՝ ես դրանով փրկել եմ՝ սկզբից 15 հազ․, հետո այդ թիվը հասցրեց մինչև 35 հազ․ զինվորների կյանք։ Դե նրան երկրպագող անգրագետ և քաղաքականապես տգետ զանգվածն էլ սկսեց ծափահարել, որ այո՛, 10 հազ․ քկմ-ը հանձնեցինք, բայց չգիտես՝ որտեղից փրկեցինք մեր զինվորների կյանքը, որոնք, չգիտես՝ ինչու պետք է հայտնվեին շրջափակման մեջ։ Այս դեպքում, երբ ընդամենը տարրական քարտեզ իմացող մարդը կարող էր Արցախի այդ ժամանակվա դե ֆակտո քարտեզին նայել ու տեսնել, որ որևիցե շրջափակման մեջ որևիցե զինվոր չէր ընկնում»,-ասաց նա։

Քաղաքագետն անդրադառնում է այս ամենի ֆոնին առաջացող մեկ այլ հարցի։

«Այդ, որ ասում էր՝ Արցախում կռվող չկա։ Նույն 44-օրյա պատերազմի ժամանակ «էստի համեցեք» էր ասում, բա էդ որտեղից վերջում էդ 35 հազ․ զինվորը հայտնվեց Արցախում, որոնք իբր թե պետք է շրջափակման մեջ ընկնեին։ Էնպես որ չզարմանաք, եթե Նիկոլը և Ալիևը հմատեղ ծրագրած իրականացնեն, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» բացման օպերացիան»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան