Ներքին 3 տարի առաջ - 17:29 08-12-2022

ՊՊԾ-ն կառանձնացվի ԱԱԾ-ից. ԱԺ նախագահի ընտանիքի անդամներին ևս պետական պահպանություն կտրամադրվի

ՊՊԾ-ն կառանձնացվի ԱԱԾ մարմինների համակարգից. առաջարկը քննարկվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում: Նախագծով նախատեսվում է խմբագրել Հանրապետության պաշտոնաթող նախագահներին և վարչապետներին տրամադրվող անձնական ցմահ պետական պահպանության տրամադրման վերաբերյալ գործող դրույթները: Այս մասին ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 8-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում` ներկայացնելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենսդրական փաթեթում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները:

Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է Պետական պահպանության ծառայությունն Ազգային անվտանգության ծառայության մարմիններից առանձնացնել և դարձնել առանձին մարմին:

Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ այս դրույթները վերաբերելու են միայն գործող և ապագա վարչապետներին ու նախագահներին: Անվտանգության խորհրդի քարտուղարը նաև տեղեկացրել է, որ, ըստ դրույթների, պաշտոնաթող նախագահների դեպքում սահմանվում է 7 տարվա, իսկ պաշտոնաթող վարչապետների դեպքում 10 տարվա ժամկետ, որից հետո վերջիններիս համար պետական պահպանություն տրամադրելու հնարավորությունը նախատեսվում է վարչապետի որոշմամբ:

Նա ներկայացրել է նաև ԱԺ նախագահին տրամադրվող պետական պահպանության վերաբերյալ դրույթը, որով առաջարկվում է պաշտոնավարման ընթացքում պետական պահպանություն տրամադրել նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաեւ նրան ուղեկցող ընտանիքի անդամներին:

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայումս օրենքի ուժով նախագահի և վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, մինչդեռ անհասկանալի տրամաբանությամբ` նման երաշխիք նախատեսված չէ ԱԺ նախագահի համար, առաջարկվում է ընդլայնել նշված երաշխիքի ծավալը: Սահմանվում է, որ պետական բյուջեի միջոցների հաշվին, հիշատակված պաշտոնատար անձանց եւ նրանց ընտանիքների անդամների համար ապահովվում է գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնություն ու սպասարկում` այն տարածվում է ԱԺ նախագահի վրա:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը հետաքրքրվել է, թե ինչ է անելու ՊՊԾ-ն որպես առանձին կառույց, որն այսօր չի կարողանում անել ԱԱԾ-ի կազմում լինելու հետևանքով: Նույն հարցը հետաքրքրել է նաև հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին:

Արմեն Գրիգորյանը պատասխանել է.
«Անվտանգության համակարգի լայնածավալ բարեփոխումներ ենք կատարում, եւ այս փոփոխությունը ոչ թե տեղային է, այլ այդ բարեփոխումների տրամաբանության մեջ է: Կա քաղաքական որոշում, որ ԱԱԾ-ին երեք գլխավոր գործառույթ պետք է թողնվի` հակահետախուզություն, սահմանադրական կարգի պահպանում, ահաբեկչության դեմ պայքար: Երեքն են դրվում ԱԱԾ-ի վրա: Կառավարությունը որոշել է նաեւ արտաքին հետախուզության առանձին մարմին ստեղծել: Նախկինում այս կառույցը գործում էր որպես ԱԱԾ-ի մաս»:

Քննարկված օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

Ամենից շատ դիտված

23:34 Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը. ArmLur.am
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
20:38 Դիտարկում եմ Իրանին զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր, քան բոլոր նախորդները․ Թրամփ
23:19 Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» ու վարորդի մարմինը․ մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
23:57 Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար
21:23 Էսօր ամենաշքեղ մամայիս ծնունդն ա. Լուիզա Ներսիսյանի դստեր շնորհավորանքն ու կեսգիշերային անակնկալը
19:28 Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
17:35 Ծորակից եկող ջրից սատկած լեշի հոտ էր գալիս․ ֆեյսբուքյան օգտատեր
18:02 Աշխատավարձերի խորը բևեռացում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. ղեկավարման խնդի՞ր, թե՞ անարդարություն
18:25 Wildberries-ի վաճառողները բողոքում են անօդաչուների հարվածներից հետո աջակցության բացակայությունից և ցածր փոխհատուցումներից