Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 17:27 08-12-2022

Զախարովան անդրադարձել է հարցին, թե ինչու է բանակցություններում անտեսվում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ընթացքում, պատասխանելով հայ լրագրող Հայկ Խալաթյանի հարցերին, մեկնաբանել է, թե ինչու է բանակցային գործընթացում փաստացի անտեսվում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և Ադրբեջանի կազմում չլինելու նրա ցանկությունը: Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ հայ լրագրողը հիշատակել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի վերջին ասուլիսը, որում վերջինս հայտնել էր, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխանող սահմաններին և 1991 թվականի դեկտեմբերին ընդունված Ալմա Աթայի հռչակագրին: Լավրովի խոսքով՝ ԱՊՀ ստեղծման մասին Ալմա-Աթայի հռչակագրում հստակ ասվում է, որ նոր պետությունների միջև սահմանները հիմնվելու են նախկին ԽՍՀՄ միութենական հանրապետությունների վարչական սահմանների վրա, իսկ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հստակորեն մտնում էր խորհրդային Ադրբեջանի կազմում:

«Սա փաստացի որոշում է Ղարաբաղի կարգավիճակին մոտենալու հարցը»,- հայտարարել էր Լավրովը։

Մարիա Զախարովան՝ ի պատասխան լրագրողի հարցին, վերջինիս հարցրել, թե նա այդ հարցն ուղղե՞լ է Հայաստանի իշխանության ներկայացուցիչերին։ Նրա խոսքով՝ Արցախի կարգավիճակի հարցը պահանջում է, որ այն պաշտոնապես ձևակերպվի Հայաստանի կողմից։

«Դուք դա հրաշալի հասկանում եք: Կարծում եմ՝ Սերգեյ Լավրովը բոլոր շեշտադրումներն արել է, և Ավելացնելու բան չկա: Այստեղ կարևոր է հասկանալ պետության պաշտոնական, միասնական դիրքորոշումն այս հարցում, և այդ ժամանակ մենք կկարողանանք հրապարակայնորեն քննարկել այդ նրբությունները։ Չգիտեմ՝ ինչ ավելացնեմ այն ամենին, ինչի մասին խոսել է Սերգեյ Լավրովը՝ առանց համապատասխան դիրքորոշման, որը պաշտոնապես կձևակերպվի Երևանում՝ որպես միասնական դիրքորոշում»,- ասել է նա։

Զախարովան նաև հայտնել է, որ վերջին շրջաում Մոսկվան նկատում է բազմաթիվ մեկնաբանություններ, նրբերանգներ, որոշ բաների շատ տարբեր մեկնաբանումներ։ «Կցանկանայինք հասկանալ պաշտոնական Երևանի դիրքորոշումն այս ասպեկտների վերաբերյալ», - ասել է Զախարովան:


Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան