Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:10 08-12-2022

Դահլիճում տեղերը սահմանափակ էին, այդ պատճառով շատերը չկարողացան ձեռք բերել տոմս

Մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի մամուլի ասուլիսը:

Լրագրողի հարցին, թե ինչպիսին էր մասնակիցների կարծիքը կազմակերպչական աշխատանքների մասին, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը պատասխանեց.

«Մենք տարբեր կարծիքներ ենք լսել, հիմնականում դական կարծիքներ լսեցինք, իհարկե, բացթողումներ արել էինք, սակայն սա մեզ համար հանդիսացավ մեծ դպրոց»:

Հարցին անդրադարձավ նաև «Մանկական Եվրատեսիլ»-ի գործադիր ղեկավար Մարտին Օսթերդալը. «16 պատվիրակություններից բոլորը հիացած են: Մասնակիցները տպավորված են ոչ միայն կազմակերպմամբ, այլ ջերմ հյուրընկալությամբ: Հյուրերին նման ջերմ ընդունելը ձեր մշակույթի մի մասն է»:

Հովհաննես Մարտիրոսյանն անդրադառնալով տոմսերի շատ արագ սպառվելուն և tomsarkgh.am կայքի ծանրաբեռնված լինելուն՝ ասաց.

«Մեզ համար շատ անսպասել էր այն արաձագանքը, որ ունեցավ «Մանկական Եվրատեսիլ»-ը: Մենք երկու փուլով կազմակերպեցինք տոմսերի վաճառքը, որպեսզի դրսի հյուրերը ևս կարողանան գնել տոմսեր: Տեղերը քիչ են, բայց պահանջարկը մեծ էր: Տոմսերը սպառվեցին ժամ ու կես հետո tomsarkgh.am կայքը գերծանրաբեռնված է եղել: Դահլիճում տեղերը սահմանափակ էին, այդ պատճառով շատերը չկարողացան ձեռք բերել տոմս: Դրա համար բացումը մեծ արեցինք, որ մարդիկ մասնակցեն իրենց երեխաների հետ»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը