Ներքին 3 տարի առաջ - 11:51 08-12-2022

Կառավարությունը պետական գույքը կօտարի դասական աճուրդով. մեկնարկային գինը շուրջ 620 մլն դրամ է

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 8-ի նիստում պետական գույքն օտարելու մասին որոշում կայացրեց:

Խոսքը ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Երևանի Վ. Վաղարշյան փողոց 24/22 հասցեում գտնվող 2715.7 քառ. մետր մակերեսով հասարակական շենքի, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.15098 հեկտար մակերեսով հողամասից բաժնեմաս հանդիսացող հողամասի մասին է: Որոշվեց այն օտարել դասական աճուրդով:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2022 թվականի ապրիլի 27-ի դրությամբ գույքի գնահատված շուկայական արժեքը կազմում է 571 328 000 ՀՀ դրամ, իսկ հատկացված հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը՝ 88 619 218 դրամ։

Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գին է սահմանվել գույքի կադաստրային արժեքի չափը 619 782 032 ՀՀ դրամ։

Աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 30 989 102 ՀՀ դրամ, որը աճուրդի հաղթող մասնակցի համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

Գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝ 819 768 ՀՀ դրամը։
Ծրագրի համաձայն սահմանվել է գույքի արդյունավետության և գրավչության բարձրացմանը, միասնական բազայի հաշվառմանը, բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված մի շարք կատարման ենթակա միջոցառումներ։ Քաղաք Երևան, Արաբկիր, Վ. Վաղարշյան փողոց 24/22 հասցեում գտնվող 2715.7 քառ. մետր մակերեսով ստորգետնյա ավտոկանգառի օտարումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի պահանջներից։

Այս որոշման նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է Հայաստանի պետական բյուջե ապահովել լրացուցիչ դրամական մուտքեր։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը