Ներքին 3 տարի առաջ - 22:24 07-12-2022

Մենք ապրում ենք սեյսմավտանգ տարածքում․ Սոս Մարգարյան

Առաջինի լրատվական ալիքում «Հարցազրույց Աննա Դանիելյանի հետ» հաղորդման հյուրը ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանն է։ Հարցազրույցի թեման 1988-ի ավերիչ երկրաշարժն է։

«Սպիտակի երկրաշարժից հետո ստեղծվեց մեր սեյսմիկ պաշտպանության համակարգը, մինչև Սպիտակի երկրաշարժը նման համակարգ չկար։ Համակարգի կարևոր խնդիրներից է սեյսմիկ ռիսկի նվազեցումը։ Երկու ծրագիր ունենք, սեյսմիկ ռիսկի նվազեցումը մեկը հանրապետության տարածքում, մյուսը՝ առանձին Երևան քաղաքում՝ հաշվի առնելով բնակչության մեծ մասը կենտրոնացած է Երևանում։ Եվ դրանից հետո սկսվեցին իրականացվել այն բոլոր ծրագրերը, որոնք միտված են աղետների, ռիսկերի նվազեցմանը»։

Մարգարյանի խոսքով՝ ԱԻՆ-ը ակտիվ աշխատում է ծրագրերի շրջանակներում նվազեցնելու համար այն ռիսկերը, որոնք գոյություն ունեն։

Մարգարյանը համոզմունք հայտնեց, որ սեյսմիկ ռիսկի նվազեցման կարևոր գործոններից է բնակչության ուսուցումը։ Նա նշեց, որ Երևանում տեղի ունեցած վերջին երկրաշարժերը հարում են Երևանյան խզվացքին։

Խոսելով երկրաշարժի համար ամենավտանգավոր կետի մասին՝ Մարգարյանը ասաց, որ մենք ապրում ենք սեյսմավտանգ տարածքում։

«Ապրելով սեյսմավտանգ տարածքում՝ մեր ամբողջ տարածքը երկրաշարժավտանգ է, համեմատաբար թույլ է արևմտյան հատվածը, որտեղ տեղակայված է մեր ատոմակայանը»։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե

Ձեզ գուցե հետաքրքրի