Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 21:47 07-12-2022

Նարեկ Մկրտչյանը՝ զինծառայողների հաշմանդամության կարգի փոփոխության բողոքների մասին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ որոշակի մանիպուլյացիաներ են տեղի ունենում, թե կա որոշակի պայմանավորվածություն հաշմանդամություն խումբ տրամադրելու և ապատեղեկատվություն համարեց ինտենսիվ քննարկվող այն հարցը, թե ֆինանսական տնտեսումների նպատակով տեղի են ունեցել զինհաշմանդամության կարգի փոփոխություններ, ինչի հետևանքով պատերազմի մասնակից հաշմանդամություն ունեցող տղաներից ոմանք զրկվել են իրենց հաշմանդամության կարգից և սոցիալական աջակցությունից։ «Դա իրականության հետ աղերս չունի, որովհետ քաղաքական որոշմամբ չի կայացվում, կա մասնագիտական համայնք՝ բժիշկների խումբ, որոնք ուսումնասիրում են և հաշմանդամության խումբ են սահմանում։ Հետո որոշակի ժամկետից հետո տեղի է ունենում առողջական վիճակի վերափորձաքննություն, որի արդյունքում, եթե մարդու առողջական վիճակում փոփոխություն է տեղի ունեցած լինում, ապա փոփոխություն է կատարվում նաև նրա հաշմանդամության խմբում՝ դրա հետևանքներով միասին։

Հաշվի առնելով պատերազմի ընթացքում վիրավորում, ապա նաև հաշմանդամություն ստացած անձանց կողմից բարձրաձայնված հարցերը՝ մենք օրենքի նախագիծ ենք մշակում, որպեսզի «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի այն շահառուները, որոնք ի սկզբանե ունեցել են 2-րդ խումբ և վերափորձաքննության արդյունքում 3-րդ խումբ են ստացել, 3 տարի ժամկետով վերադարձնենք նրանց 2-րդ խմբի սոցիալական երաշխիքների տրամաբանության մեջ, բայց նրանք շարունակում են համարվել 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող»,- ասաց նախարարը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե

Ձեզ գուցե հետաքրքրի